Խաչքարային պատկերաքանդակ, 12-13-րդ դարեր, Բռի եղցի վանք, Արցախ

Մեծ պապն ու Պապաքը։ 

Խաչքարային պատկերաքանդակ, 12-13-րդ դարեր, Բռի եղցի վանք, Արցախ։

«Ես Մեծպա/պ կագնեցի/ զխաչս որդո/ իմոյ Պապաքայ./ յիշ[ե]ցէ[ք ի] Ք[րիստո]ս»։

Աճառյանի Անձնանունների բառարանում Մեծպապ անձնանունը վկայված չէ։

Արցախյան մի շարք խաչքարերում 12-րդ դարից երևան են գալիս պապ և հայր բաղադրիչներով կազմվող անձնանուններ, որոնք հայ ինքնության լավագույն վկայություններն են։