Մանրամասներ․ Կոշիկ անապատ, Գերգի (Գևորգի) խաչքարը։

«Ես Գերգ՝ որդի/ Հասանա՝ Մանկաց/ որդո, կանգնեցի/ զխաչս ի փրկութի[ւն]/ հոգո իմո՝/ յաւուր ահեղին. յ/աղաւթս յիշեք։/ Թիւն ։ՉԻԲ։ (1273 թ.)»:

«յաւուր ահեղին»՝ այսինքն Ահեղ դատաստանի օրը։

«Մանկաց որդո»՝ Մանկացը Հասանի տոհմանունը կամ մականունն է՝ տարբերելու այլ Հասաններից, որն Արցախում 12-13-րդ դարերում ամենատարածված արական անձնանունն էր։

Լուսանկարները Սլավա Սարգսյանի։