Մանրամասներ. Արևը, լուսինը և աստղն առավոտի:

Տապանաքար, 1431 թ., Գանձասարի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գավիթ, Արցախ:

Արձանագրությունը. «Ա[յս է] հանգիստ մեծին/ Ջալալին: [Յ]աղաւթս/ յիշեցէք: Թվ. :ՊՁ: (1431)»:

Երեք լուսատուներից բաղկացած այս հորինվածքը, որ խորհրդանշում է Երկրորդ Գալուստը (և դրանով իսկ հանգուցյալների հոգու փրկությունը), տարակերպ մանրամասներով լայնորեն տարածված էր դեռևս 5-7-րդ դարերում: Սկզբնապես դրանք պատկերվում էին եկեղեցիների բարավորների ու պատուհանների պսակների վրա, ուղղակի պատերին: 9-րդ դարից դրանք դառնում են խաչքարային հորինվածքի էական բաղադրիչներից մեկը, 12-13-րդ դարերից սկսած՝ հայտնվում տապանաքարերի վրա՝ կիրառվելով մինչև 19-րդ դարի վերջերը:

Վերջիններիս շարքում լայն հասարակայնությանը թերևս ամենահայտնին Գանձասարի այս մարմարե տապանաքարն է, որի հորինվածքը և հատկապես Աստղն առավոտին խորհրդանշող վեցաթև աստղաքանդակը տարաբանույթ, երբեմն էլ ֆանտասատիկ, մեկնություններ են ստացել: