Եկեղեցու շքամուտքի վրա, որ գտնվում է արևմուտքում, պահպանվել է կառուցման վայելչագիր և հանգավոր արձանագրությունը, ուր բոլոր տողերն ավարտվում են առանձնացված վյուն (Ի) մեծատառով.
«Այս տուն լուսոյ յօրինիցաւ/
Գեղջն Ննկի փոք[ր ու] մեծաւ/.
Անցաւորացս մեզ հոյս թողաւ/,
Ապագայէցն յիշադակաւ/:
Խնդրեմք յեշել պադարաքաւ/՝
Զայնս, որովք սա կառո[ւ]ցաւ:
1858 ամի»: