Մանրամասներ. Ննգիի Սբ. Աստվածածիին եկեղեցու կառուցման արձանագրությունը:

Եկեղեցու շքամուտքի վրա, որ գտնվում է արևմուտքում, պահպանվել է կառուցման վայելչագիր և հանգավոր արձանագրությունը, ուր բոլոր տողերն ավարտվում են առանձնացված վյուն (Ի) մեծատառով.
«Այս տուն լուսոյ յօրինիցաւ/
Գեղջն Ննկի փոք[ր ու] մեծաւ/.
Անցաւորացս մեզ հոյս թողաւ/,
Ապագայէցն յիշադակաւ/:
Խնդրեմք յեշել պադարաքաւ/՝
Զայնս, որովք սա կառո[ւ]ցաւ:
1858 ամի»:

Նկ․ 1 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս.՝ Տ. Գասպարյանի։

Նկ․ 2 Եկեղեցու գլխավոր մուտքը և շինարարական արձանագրությունը, լուս.՝ Տ. Գասպարյանի։