Մեծ պապն ու Պապաքը։
Խաչքարային պատկերաքանդակ, 12-13-րդ դարեր, Բռի եղցի վանք, Արցախ։
«Ես Մեծպա/պ կագնեցի/ զխաչս որդո/ իմոյ Պապաքայ./ յիշ[ե]ցէ[ք ի] Ք[րիստո]ս»։
Աճառյանի Անձնանունների բառարանում Մեծպապ անձնանունը վկայված չէ։
Արցախյան մի շարք խաչքարերում 12-րդ դարից երևան են գալիս պապ և հայր բաղադրիչներով կազմվող անձնանուններ, որոնք հայ ինքնության լավագույն վկայություններն են։