Եղբայրներ, զգաստ եղեք:
Դադիվանք, խաչքար, 1182 թ.: Խաչենի իշխանությանը վերաբերող եզակի քաղաքական փաստաթուղթ, խաչքար բառի միակ հիշատակությունը և փիլիսոփայական ծածկագիրը:
Խաչքարի աջ կողի հայերեն արձանագրությունը.
«ՈԼԱ (1182) թուիս: Ես Հասան որդի Վախտանգա, տէր Հաթերքո և Հանդաբերդոյ, Խաչինաբերդո և Հաւախաղացին կացի յաւագութեան ամս :Խ: Շատ պատերազմա եւ յաղթեցի թշնամեաց իմոց աւգնականութեամբն Աստուծոյ: Եւ եղեն ինձ :Զ: որդի, զբերդերս և զգաւառս ետու նոցայ և եկի ի վանքս մաւտ յիմ եղբայրս Գրիգորէս և եղէ կրաւնաւոր: Եւ բերի զխաչաքարս յԱզուա, շատ աշխատութեամբ և բազում հնարիւք եւ կանգնեցի սուրբ նշան հոգոյ իմո յիշատակ: Արդ, վասն ձեր հոգոյդ, որք ընթեռնոյք՝ զիս յաղաւթս յիշեցէք»:
Ինչպես տեսնում ենք, կանգնեցնելու թիվը գրված է Հայոց թվականով: Խաչքար, Հանդաբերդ, Խաչինաբերդ, Հավախաղաց տեղանունները հասկանալի են միայն հայերեն: Ավելին, կա հայերեն ծածկագիր արձանագրություն, որը հայտնում է. «Ձեռնայգիր է իմ՝ Հասանայ. եղբա՜յրք, զգաստ կացայք: Ես յաշխարհայս չետարա ոչինչ. հաւատացա՜յք, դո[ւ]ք այլ չտանիք»:
Դադիվանքում կա 200 արձանագրություն՝ միայն հայերեն, չկա այլալեզու նույնիսկ մեկ տառ:
Ասում են՝ դա կարևոր չէ, դա աղվանա-ուդիական ժառանգություն է: