Խանձաձորի Շենին աղբյուրը
Տեղադրությունը
Շենին աղբյուրը (նկ․1) գտնվում է Խանձաձոր գյուղի հյուսիս-արևմտյան հատվածում՝ հին թաղամասում։


նկ. 1 Աղբյուրի ընդհանուր տեսքը, լուս․ ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ ի էլեկտրոնային շտեմարանից:
Պատմական ակնարկ
Ըստ աղբյուրի՝ դիմահայաց պատին պահպանված արձանագրության աղբյուրը կառուցվել է 1849 թվականին թաղլարեցի Գրիգոր Նազարյանցի կողմից. «Յիշատակ է աղ/բիւրս այս/ Մեծ՞ թաղլարեցի/ Գրիգոր Նազար/եանցին եւ իւր/ ծնողաց 1849 /ամի» (նկ․ 2):

նկ. 2 Աղբյուրի շինարարական արձանագրությունը, 2011, լուս․ Գ․ Բուդաղյանի:
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Աղբյուրը կառուցված է տեղական սպիտակ կրաքարով և շաղախով։ Ստորին հատվածում ունի սրբատաշ քարերի շարվածքով նավ։ Ունի 4 մետր երկարություն, 2,2 մետր լայնություն, 2,8 մետր բարձրություն։ Աղբյուրը կավե խողովակներով ջուր է ստանում մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Փոքր սորփ տեղամասից։ 2018 թվականին աղբյուրը վերանորոգվել է (նկ․ 3)։

նկ. 3 Աղբյուրը վերանորոգումից հետո, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքում աղբյուրը չի տուժել։ Հետպատերազմական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Խանձաձորի Շենին աղբյուրը
Արցախ