Ղուզեն կամուրջը
Տեղադրությունը
Գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի հարավային մասում՝ Ղուզեն գետ կոչվող գետակի վրա (նկ․ 1, 2)։
![Ghuzen ket](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/11/Ghuzen-ket.jpg?v=1667501248)
![Նկ. 1 Կամրջի տեսքը արևմուտքից, 2014, լուս․` Գ․ Բուդաղյանի](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/11/001-1-scaled.jpg?v=1667759530)
Նկ. 1 Կամրջի տեսքը արևմուտքից, 2014, լուս․` Գ․ Բուդաղյանի
![Նկ. 2 Կամրջի տեսքը արևելքից, լուս․` ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության էլեկտրոնային շտեմարան](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/11/002-2-e1667501501490.jpg?v=1667418394)
Նկ. 2 Կամրջի տեսքը արևելքից, լուս․` ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության էլեկտրոնային շտեմարան
Պատմական ակնարկ
Կամուրջը կապում է Հադրութ-Ցոր-Ջրական-Արաքսի հովիտ ճանապարհը։ Հստակ թվագրություն չկա, կառուցվածքային առանձնահատկությունից ելնելով, 20 րդ դարի առաջին կեսի կառույց է։
2020 թվականի նոյեմբերից գտնվում է ադրբեջանական վերհսկողության տակ։
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Ղուզեն կամուրջն ունի միաթռիչք թաղակապ հորինվածք։ Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարերով ու կրաշաղախով։ Ամբողջությամբ սրբատաշ են թաղի կամարի եզրամասերը և խելերի դիմային հատվածները։ Երկարությունը 13 մետր է, լայնությունը 7 մետր, բարձրությունը 6 մետր։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Կամուրջը գտնվում էր լավ վիճակում, 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում չի տուժել։
Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղ
Արցախ