Ուխտաձորի սբ. Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի կենտրոնում՝ բնակելի խիտ կառուցապատված հատվածում (նկ. 1)։ Օկուպացված է Արդբեջանի կողմից:
![](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/12/Tr_Uxtadzor.jpg?v=1638860308)
![նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը արևելքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/12/001-1-4.jpg?v=1638860397)
նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը արևելքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։
Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին տվյալները զուսպ են։ Համաձայն շինարարական արձանագրության այն կառուցվել է :ՌՃԽԱ: (1692) թվականին։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Հուշարձանը միանավ թաղակապ սրահ է, արևելյան կիսաշրջան խորանով և կից ավանդատներով: Կառուցված է կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով (նկ. 2, 3)։ Տանիքը հողածածկ է: Հյուսիսից ամբողջովին խրված է հողի մեջ (նկ. 4) Մուտքը հարավից է, եզրաքարերն ու բարավորը սրբատաշ են, հարդարված խաչային հորինվածքներով (նկ. 5)։ Պատերի մեջ ագուցված են խաչաքանդակ սալեր և խաչքարերի բեկորներ (նկ. 6)։
![նկ. 3 Եկեղեցու ներքնատեսքն արևմուտքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/12/003-1-4.jpg?v=1638860733)
նկ. 3 Եկեղեցու ներքնատեսքն արևմուտքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։
![նկ. 5 Եկեղեցու հարավային մուտքը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/12/005-15.jpg?v=1638860913)
նկ. 5 Եկեղեցու հարավային մուտքը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։
![նկ. 2 Եկեղեցու ներքնատեսքն արևելքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/12/002-1-4.jpg?v=1638860590)
նկ. 2 Եկեղեցու ներքնատեսքն արևելքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։
![նկ. 4 Եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիսային կողմից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/12/004-16.jpg?v=1638860779)
նկ. 4 Եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիսային կողմից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։
![Նկ. 6 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավային կողմից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2021/12/006-14.jpg?v=1638860963)
Նկ. 6 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավային կողմից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
Մատենագրական քննություն
Հուշարձանի նկարագրությունը հենվում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության շտեմարանի վկայագրի տեղեկությունների վրա։
Ուխտաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի
Արցախ