Ջրաբերդի (Մուլքուդարա) սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Սբ․ Աստվածածին եկեղեցին (նկ․ 1, 2) գտնվում է Հադրութի շրջանի Ջրաբերդ (Մուլքուդարա) գյուղի կենտրոնում։

նկ. 1 Եկեղեցին հարավից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Պատմական ակնարկ

Մուլքուդարա գյուղը (նկ․ 3) գտնվում է Հադրութ քաղաքից 11-12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Գյուղը հայաթափվել է 1991 թվականին «Օղակ» գործողության արդյունքում։

1993 թվականին ազատագրվել է, վերանվանվել Ջրաբերդ։ Գյուղ են վերադարադարձել մի քանի ընտանիք միայն, որոնք հետագա տարիներին լքել են բնակավայրը։ 2020 թվականի հոկտեբերից  Ջրաբերդը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։

Ճարտարապետա-հորինվածքային քննություն

Սբ․ Աստվածածին եկեղեցին հորինվածքով 19-րդ դարի կառույց է։ Ուղղանկյուն միանավ սրահ է: Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներից բարձրացող երկայնական և լայնակի կամարների վրա (նկ. 4)։ Տանիքը երկթեք է, հողածածկ: ։ Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով։ Միակ մուտքը բացվում է հարավից։ Հարավային պատում պահպանվել է  16-17-րդ դարերի տապանաքարի բեկոր՝ հարդարաված խաչային հորինվածքներով (նկ․ 5)։ Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես գյուղական ակումբ։

նկ. 4 Եկեղեցին ներսից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 2 Եկեղեցին արևելքից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 3 Ջրաբերդ (Մուլքուդարա) գյուղը և եկեղեցին,, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։

նկ. 5 Հարավային պատի մեջ ագուցված տապանաքարի բեկորը, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել։ Հետպատերազմական վիճակի մասին տեղեկություններ չեն պահպանվել

Գրականություն

1․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

Ջրաբերդի (Մուլքուդարա) սբ․ Աստվածածին եկեղեցին
Ջրաբերդի (Մուլքուդարա) սբ․ Աստվածածին եկեղեցին
Ջրաբերդի (Մուլքուդարա) սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ