Խաչմաչ գյուղի աղբյուրը
Տեղադրությունը
Խաչմաչ գյուղի աղբյուրը գտնվում է Ասկերանի շրջանի համանուն գյուղում՝ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք (նկ. 1):
Պատմական ակնարկ
Աղբյուրի կառուցման մասին վկայում է շինարարական արձանագրությունը, համաձայն որի՝ այն կառուցվել է 1900 թվականին. «Այս աղբուրը կառուցաւ Մնացական Յոսէփեանը, իսկ շինութիւնը շինեց նորա թոռը Բաբա Անդօնեան Մնացականեանց 1900 թ.» (նկ. 2): Շինարարական արձանագրությունը գտնվում է կամարների միջև (նկ. 3): Գյուղի բնակչությունը այն անվանում է «Թուղուպվա» աղբյուր:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Աղբյուրը կառուցված է տեղական կրաքարով, կրաշաղախով: Այն ունի երեք կամարակապ, թաղակապ բաժանմունք՝ յուրաքանչյուրում մեկական երկար քարե նավով (նկ. 4, 5):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում աղբյուրը չի տուժել:
Ասկերանի շրջան
Արցախ