Հակակուի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրություն

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հակակու գյուղում: Խորհրդային տարիներին գյուղը մտնում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանի մեջ: 2020 թվականի պատերազմի հետևանքով Հակակու գյուղը, ինչպես և ամբողջ Հադրութի շրջանը օկուպացված են Ադրբեջանի կողմից:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 1): Ծավալա-տարածական հորինվածքով եռանավ բազիլիկ է՝ 13,40X9,60 մետր չափի ուղղանկյուն հատակագծով (նկ. 2):

 

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախարության Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան:

Արևելքում ավարտվում է կիսաշրջան խորանով և նրան կից ուղղանկյուն ավանդատներով: Թաղակապ և երկթեք տանիքի տակ առնված սրահը նավերի է բաժանվում զույգ կամարների օգնությամբ, որոնք հենվում են երկու ազատ և երկու զույգ պատկից սյուների վրա (նկ. 3, 4):

նկ. 4 Եկեղեցու երկթեք տանիքը, լուս.` Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախարության Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան:

նկ. 5 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս.` Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախարության Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան:

նկ. 7 Եկեղեցու արբանյակային լուսանկարը, Caucasus Heritage (cornell.edu) կայքից:

նկ. 2 Եկեղեցու հատակագիծը, Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, էջ 120:

նկ. 3 Եկեղեցու ներքին տեսքը, լուս.` Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախարության Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան:

Պատերը շարված են մանր ու կոպտամշակ քարերով ու կրաշաղախով, կամարները, դռան և լուսամուտների բացվածքները իրականացված են սրբատաշ քարերով (նկ. 5):  Եկեղեցու միակ մուտքը գտնվում է հարավում (նկ. 6):  Ըստ շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1621 թվականին (Մկրտչյան 1985, 119-120):

նկ. 6 Եկեղեցու գլխավոր մուտքը, լուս.` Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախարության Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Ինչպես ցույց է տալիս մեր գորրծընկերների՝ Caucasus Heritage (cornell.edu),  տրամադրած լուսանկարը, եկեղեցին 2021 թվականի հուլիսի 7-ի դրությամբ կանգուն է (նկ․ 7)։

Գրականություն

  1. Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985:
Հակակուի սբ․ Աստվածածին եկեղեցին
Հակակուի սուրբ Աստվածածին եկեղեցի
Հակակու գյուղ
Արցախ