Հին Նորաշեն եկեղեցին

Տեղադրությունը

Հին Նորաշեն եկեղեցին (նկ. 1) գտնվում է Նորաշեն գյուղից 1 կիլոմետր հարավ՝ Հին Նորաշենի տարածքում։

նկ. 1 Եկեղեցին հյուսիս-արևելքից, 2016, լուս. Գ. Բուդաղյանի։

Պատմական ակնարկ

Նորաշեն գյուղը գտնվում է Հադրութի շրջանում, Հադրութ քաղաքից հարավ-արևելք,  5 կիլոմետր հեռավորության վրա։ Գերազանցապես հայաբնակ գյուղում 1960-ական թվականներին հաստատվել են ադրբեջանցիներ, որոնց թվաքանակը աստիճանաբար ավելանալու արդյունքում, գյուղն վերջնականապես հայաթափվել է 1989 թվականին։ Հայակական բանակի կողմից ազատագրվել է 1993 թվականին։ 2020 թվականի հոկտեմբերից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։

Ճարտարապետական – հորինվածքային քննություն

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկ է։ Արևելյան կողմում կիսակլոր խորանի կողքերին գտնվում են զույգ ավանդատները։ Ունի 16,4 մետր երկարություն, 2 մետր լայնություն, 5 մետր բարձրություն։ Ունի 4 փոքր, մեկ մեծ լուսամուտներ։ Մուտքը բացվում էր արևմուտքից, սակայն տեղանքի թեքության հետևանքով արևմտյան պատը հիմնական մասով ծածկվել է հողով, ինչն էլ թերևս պատճառ է դարձել հյուսիսային մասում նոր մուտք բացելուն (նկ. 2), իսկ հին մուտքից երևում է միայն բարավորը (նկ. 3), որի վրա պատկերված է խաչապատկեր և եկեղեցու կառուցման թվականը՝ 1892 (նկ. 4)։ Դրսի կողմից հարավային պատը նույնպես մեծամասամբ գտնվում է հողի մեջ (նկ. 5)։ Տանիքը արտաքուստ երկթեք է, ներսից՝ թաղածածկ։ Եկեղեցու ներսում պահպանվել են երկու անարձանագիր պարզ խաչքարեր։ Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել էր պահեստի, այնուհետև պանրի գործարանի, որի արդյունքում դահլիճում կառուցվել է լրացուցիչ շինություն, որի կիսատ պատերը նույնպես պահպանվել են (նկ. 6)։

նկ. 3 Եկեղեցին արևմտյան կողմից, 2019, լուս. Գ. Բուդաղյանի։

նկ. 5 Եկեղեցու հարավային պատը, 2016, լուս. Գ. Բուդաղյանի։

նկ. 2 Եկեղեցու հյուսիսային մուտքը, 2016, լուս. Գ. Բուդաղյանի։

նկ. 4 Մուտքի բարավորը, 2019, լուս. Գ. Բուդաղյանի։

նկ. 6 Եկեղեցին ներսից, 2016, լուս. Գ. Բուդաղյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ թշնամին, փորձելով պայթեցնել եկեղեցին, հրետանու ուղիղ նշանառությամբ կրակել է, որից վնասվել է արևելյան պատի մի հատվածը (նկ. 7)։ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ եկեղեցի չի տուժել։ Հետպատերազմական վիճակի մասին տեղեկություններ չկան։

նկ. 7 Եկեղեցու արևելյան պատի վնասված հատվածը, 2016, լուս. Գ. Բուդաղյանի։

Գրականություն

  1. Բարխուտարեան Մ., Արցախ, Բագու, 1895։
Հին Նորաշեն եկեղեցին
Հին Նորաշեն եկեղեցի
Հին Նորաշեն եկեղեցի
Արցախ