Հղցկոտի կամուրջը

Տեղադրությունը

Հղցկոտի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից 200 մետր հարավ-արևմուտք՝ Հղցկոտ գետի վրա (նկ․ 1, 2)։

2020 թվականի նոյեմբերից Ավետարանոց գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս․ Ս․ Կարապետյանի, Արցախի կամուրջները, Երևան 2009։

Նկ. 2 Կամրջի չափագրությունը, լուս․՝ Ս․ Կարապետյան, Արցախի կամուրջները, Երևան 2009։

Պատմական ակնարկ

Կամուրջի կառուցման մասին տեղեկություններ չկան, սակայն, հաշվի առնելով կառուցման առանձնահատկությունները և ճարտարապետական ոճը, այն թվագրվում է 17-18-րդ դարերով։

Ճարտարապետա - հորինվածքային քննություն

Միաթռիչք կամուրջ է։ Կառուցված է անմշակ գետաքարով և կրաշաղախով։  Սրբատաշ են կամարի անկյունաքարերը։ Թռիչքի երկարությունը 5,50 մետր է, անցուղու լայնությունը՝ 4,35 մետր,  բարձրությունը՝ 4,25 մետր (Կարապետյան 2009, 78)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Մինչև 2020 թվականի պատերազմը կամուրջը կանգուն էր և օգտագործվում էր։ Ռազմական գործողությունների և հետպատերազմյան շրջանի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

Կարապետյան 2009 - Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան։

Հղցկոտի կամուրջը
Հղցկոտի կամուրջը
Ասկերանի շրջան
Արցախ