Ղայբալուշեն

Ղայբալուշենը գտնվում է Կարկառի ձախ վտակի (Ղայբալու կամ բուն Կարկառ) ձախ ափի թեքադիր լանջին, Շուշիի հյուսիս-արևմտյան կիրճի ստորոտում: 18-20-րդ դարերում Շուշիի հետ կապվել է Երևանյան դարպասներից դեպի Խաչեն տանող բանուկ ճանապարհով, գետնանցման վրա կառուցված է միաթռիչք կամուրջ (ներկա կառույցի հավանական ժամանակն է` 17-18-րդ դարեր): 1919 թվականին Շուշիի թուրքերի կազմակերպած կոտորածներից հետո, որին զոհ է գնացել գյուղի բնակչության գերակշիռ մասը, գյուղը լքվել է:

Ա. Առաջին պատերազմից հետո

Տեղում պահպանվել էին 17-րդ դարում կառուցված և 19-րդ դարում փոփոխությունների ենթարկված սուրբ Աստվածածին եկեղեցին (այն միանավ թաղածածկ սրահ է` երկթեք տանիքով, միակ հարավային մուտքով, արևելյան խորանուվ, կից հյուսիսային ու հարավային ավանդատներով, հյուիսային պատի արևելյան մասում ներկառուցված մկրտության ավազանով), կից գերեզմանոցը, կամուրջը, մի քանի ջրաղացների ավերակներր: 

Ղայբալուշենի եկեղեցու շքամուտքի բարավորի արձանագրությունն ու Քրիստոսի արևային պատկերաքանդակը, վերին ջրաղացի արձանագրությունները Շուշիի ադրբեջանցիների կողմից ջնջվել են մինչև 1988 թվականը: 

 

Բ. Երկրորդ պատերազմից հետո 

Պատերազմի ընթացքում հուշարձանը հրետակոծվել է, արդյունքում եկեղեցու արևմտյան պատի ճաքն ավելի է լայնացել, տեղաշարժվել են հարավ-արևելյան գետնախարսխի քարերը, ճաքեր են առաջացել արևելյան խորանի և ավանդատների տարբեր հատվածներում:
Հուշարձանն այսօր գտնվում է անմիջապես սահմանի վրա և հատուկ վերահսկման կարիք ունի: 

 

Ղայբալուշեն
Ղայբալուշեն
Ղայբալուշեն
Արցախ