Մադաթաշենի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Մադաթաշեն գյուղի կենտրոնում։

Պատմական ակնարկ

Ըստ Մ. Բարխուտարեանցի, «նորաշեն, քարուկիր» հուշարձան է, որ կառուցվել է 19-րդ դարի վերջերին (Բարխուտարեանց, 1895, 70)։

 

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Միանավ սրահ է, արևելյան կիսաշրջան խորանով և կից ավանդատներով: Կառուցված տեղական սպիտակ կրաքարով և կրաշաղախով։ Թաղակիր կամարները, պատուհանների եզրերն ու շինության անկյունները սրբատաշ կրաքարով են (նկ. 1-3)։ Հուշարձանի չափերն են՝ 16,7 մետր երկարություն և 9,5 մետր լայնություն։ Ծածկը փլված է (նկ. 4)։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից, հարավային և արևելյան կողմերից ունի 3-ական, իսկ արևմտյան կողմից՝ 1 պատուհան։

նկ. 1 Եկեղեցու արտաքին տեսքը հյուսիս-արևմուտքից, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից:

նկ. 3 Եկեղեցու արտաքին տեսքը արևելքից՝ լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից։

նկ. 2 Եկեղեցու արտաքին տեսքը արևմուտքից, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից։

նկ. 4 Եկեղեցու տեսքը ներսից, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների շտեմարանից:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր, սակայն խորհրդային տարիներին մոտակայքում Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նիրված հուշարձանի շինարարական աշխատանքների արդյունքում եկեղեցու արևելյան և արևմտյան պատերը ճաքել են և վթարային վիճակ է ստեղծվել։

Ըստ  2021 թվականի հոկտեմբերի 10-ի  արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է (մանրմասն տե՛ս https://monumentwatch.org/hy/alerts/%D5%A9%D5%B7%D5%B6%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B4%D5%A1%D5%A4%D5%A1%D5%A9%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB-%D5%A4%D5%BA%D6%80/:

Մատենագրական քննություն

Եկեղեցին համեմատաբար նոր է կառուցվել, ինչի պատճառով սկզբնաղբյուրները սակավ են։ Մեր նկարագրությունը հենվում է Մակար Բարխուտարյանցի փոխանցած տեղեկությունների և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների վրա։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:

 

Մադաթաշենի սբ․ Աստվածածին եկեղեցին
Մադաթաշենի Սբ. Աստվածածին եկեղեցին
Մադաթաշենի Սբ. Աստվածածին եկեղեցին
Արցախ