Մեծ ճյուր աղբյուրը

Տեղադրությունը

Մեծ ճյուր աղբյուրը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում (նկ. 1)։

Նկ․ 1 Աղբյուրի ընդհանուր տեսքը, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Ըստ  պահպանված շինարարական արձանագրության` աղբյուրը կառուցվել է 1864 թվականին. «:ՌՅԺԳ:/ 1864 ամի/ ե[ս] ուստէն /դվէ 10 /մանէթ» (նկ. 2)։

Նկ․ 2 Աղբյուրի շինարարական արձանագրությունը, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Ճարտարապետա-հորինվածքային քննություն

Կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով, իսկ նավը և հուշապատը՝ սպիտակ մշակված կրաքարով: Երկարությունը 12 մետր է։

Ուղղանկյուն և երկար նավը բաղկացած  է երկու իրար հետ կապված մասից,  ունի մի ակ։

Աղբյուրի երեք արձանագրությունները, շինարարության և հետագա վերանորոգումների մասին են․ «Հիշատակ կար/միր գյուղացի/ Ասլան Մուսա/յելյանից ․ /այս աղբույրը /նորոգեց 1914 թ․» (նկ. 3), «Հիշատակ է /աղբուրս այս /Աբգարեանց /Սարգիսի որ /դի Մուսաե/լին» (նկ. 4)։

Նկ․ 3 Աղբյուրի վերանորոգման արձանագրությունը, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Նկ․ 4 Արձանագրություն աղբյուրի արևելյան պատին, 2022, լուս․Ա․ Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

2015 թվականին աղբյուրը վերանորոգման է ենթարկվել, տեղադրվել է թիթեղյա ծածկ։

2020 թվականի ռազմական գործողություններից աղբյուրը չի տուժել։

Մեծ ճյուր աղբյուրը
Մեծ ճյուր աղբյուրը
Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ
Արցախ