Շիկաքար-Քարագլխի հուշարձանները. Քարագլխի սբ․ Աստվածածին եկեղեցին

Գտնվում է Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղատեղիի կենտրոնական հատվածում (նկ․ 1, 2)։ Ճարտարապետական կառուցվածքով 19-րդ դարին բնորոշ կառույց է, սակայն պատերի շարվածքի մեջ օգտագործված ավելի վաղ շրջանի տապանաքարերը և խաչքարերը փաստում են, որ ներկայիս եկեղեցին կառուցվել է այստեղ եղած հին եկեղեցու հիմքերի վրա։

Նկ․ 1 Քարագլուխ գյուղը և եկեղեցին հարավ-արևելքից, 2011, լուս․ Հ. Պետրոսյանի:

նկ. 2 Եկեղեցին հարավից, 2021, լուս․ Գ․ Բուդաղյանի:

Եկեղեցու մասին Մ․ Բարխուդարյանը նշում է, որ այն ունեցել փայտաշեն ծածկ։ Ներկայումս ծածկը բացակայում է։

Կառուցված է տեղական սպիտակավուն կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Ունի 14,5 մետր երկարություն, 6,6 մետր լայնություն։ Միանավ ուղղանկյուն սրահ է, արևելյան կողմում ունի կիսաշրջանաձև խորան, երկու ավանդատներով։ Ունի հարավային և արևելյան կողմերում բացվող երեք փոքր լուսամուտներ։ Միակ մուտքը բացվում է հարավից (նկ․ 3)։

Եկեղեցու տարածքում և պատերին պահպանվել են պատկերաքանդակներ, արձանագրություններ պարունակող մի քանի հետաքրքիր խաչքարեր ու տապանաքարեր (նկ․ 4, 5)։

նկ. 3 Եկեղեցու մուտքը, 2021, լուս․ Գ․ Բուդաղյանի:

Մուտքի դիմաց տեղադրված խաչքարի վրա արձանագրված է․ «Ես Ճահանս կանկ[ն]/եցի զխաչս եղբ/այր Փիրուզպա[խտին]» (ԴՀՎ 5, 141, նկ․ 6)։

Հարավային պատին, մուտքից ձախ ագուցված խաչքարին․«Ես Սումբատ կանկ[ն]եցի զխաչս [Հ]ամ ․․․ամն / կողակից իմ Հաւանայ և Հեղան․․․, մուտքից ձախ․Ս[ուր]բ խ[ա]չս / փրկութ[ի]» (ԴՀՎ 5, 141, նկ․ 7)։

Հարավային պատին, շինության ներսի հատվածում նույնպես պահպանվել են պատի մեջ ագուցված տապանաքարեր և խաչքարեր (նկ․ 8, 9)։

նկ. 4 Տապանաքար եկեղեցու տարածքում, 2021, լուս․ Գ․ Բուդաղյանի:

նկ. 5 Խաչքար հարավային պատին, 2021, լուս․ Գ․ Բուդաղյանի:

նկ. 6 Արձանագիր խաչքար, 2021, լուս․ Գ․ Բուդաղյանի:

նկ. 7 Հարավային պատի մուտքից ձախ արձանագիր խաչքարը, 2021, լուս․ Գ․ Բուդաղյանի:

նկ. 8 Հարավային պատին ագուցված ներսից ագուցված տապանաքար, 2021, լուս․ Գ․ Բուդաղյանի:

նկ. 9 Հարավային պատին ներսից ագուցված խաչքար, 2021, լուս․ Գ․ Բուդաղյանի:

Գրականություն

  1. Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895։
  2. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց՝ Ս․ Բարխուդարյանը, Երևան, 1982։
Շիկաքար-Քարագլխի հուշարձանները. Քարագլխի սբ․ Աստվածածին եկեղեցին
Շիկաքար-Քարագլխի հուշարձանները. Քարագլխի Ս․ Աստվածածին եկեղեցի
Քարագլուխ գյուղ
Արցախ