Շոշի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Շոշ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան եզրամասում, որի շուրջը տարածվում է հին ու նոր գերեզմանոցը: 44-օրյա պատերազմից հետո Շոշը հայտնվել է օկուպացիոն սահմանի վրա։

Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին հատակագծում ուղղանկյուն միանավ սրահ է։ Կառուցված է սպիտակավուն փոքր ու միջին չափերի անմշակ ու կիսամշակ կրաքարով, սրբատաշ են միայն մուտքի և լուսամուտների եզրաքարերը, ինչպես նաև պատերի անկյունաքարերը։ Շինության միակ մուտքը հարավային կողմից է (նկ. 1, 2, 3, 4)։ Այն ներքուստ թաղակապ է, ունի ցածրիկ բեմ և երկու ավանդատուն (նկ. 9): Պատերին կան ագուցված 17-18-րդ դարերի փոքրիկ խաչքարեր և տապանաքար (նկ. 5, 6, 7, 8): Եկեղեցու շքամուտքի վերնամասի արձանագրությունը հայտնում է․ (նկ. 10). ‹‹Յիշատակ կառուցեց ս[ու]րբ/ եկեղեցիս շուշվեցի Բաղ/դասար ս[ա]ր[կաւա]գն Աբարեանց/ ու իր ընկեր Առուսդամ Գափ/իեան Խառադեա[ն]ց. 1918 թ./, որ (է) ցորնի փո[ւ]թ էր 20 ր[ուբլի]››: Ավագ խորանի աջակողմյան արձանագրությունը հայտնում է (նկ. 11). ‹‹Յիշատակ կառու/ցեց եկեղեցիս շուշ/վեցի Բաղտասարը, հոգւ[ո]ցն փրկութեան/՝ իր և իր կին Մարգա/րիտի Աբարեանց, 1915 թ.»:

Նկ. 1 Եկեղեցու տեսքը հարավից, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 3 Եկեղեցու տեսքը հյուսիսից, լուս. Ա․ Գրիգորյանի։


Նկ. 7 Եկեղեցու պատին ագուցված խաչաքանդակ, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 9 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 2 Եկեղեցու տեսքը արևմուտքից, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 4 Եկեղեցու գլխավոր մուտքը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 6 Եկեղեցու պատին ագուցված խաչաքանդակ, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 8 Եկեղեցու պատին ագուցված խաչաքանդակ, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 10 Եկեղեցու մուտքից վերև գտնվող շինարարական արձանագրությունը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ. 11 Եկեղեցու ներսում գտնվող շինարարական արձանագրությունը, լուս․ Ա․ Գրիգորյանի։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել, խորհրդային տարիներինտագործվել է տնտեսական նպատակներով: 2022 թվականին ավարտվել են սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները https://www.youtube.com/watch?v=ViV7rNaGOgA: Վերանորոգման ժամանակ, նախկին, չպահպանաած զանգակատան փոխարեն հավելվել է նորը, որն իր ծավալային լուծումով հավելյալ գմբեթ է հիշեցնում և համահունչ չէ եկեղեցու պատմական տեսքին:
Շոշի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ