Ուխտաձորի սբ. Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի կենտրոնում՝ բնակելի խիտ կառուցապատված հատվածում (նկ. 1)։ Օկուպացված է Արդբեջանի կողմից:


նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը արևելքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։
Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին տվյալները զուսպ են։ Համաձայն շինարարական արձանագրության այն կառուցվել է :ՌՃԽԱ: (1692) թվականին։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Հուշարձանը միանավ թաղակապ սրահ է, արևելյան կիսաշրջան խորանով և կից ավանդատներով: Կառուցված է կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով (նկ. 2, 3)։ Տանիքը հողածածկ է: Հյուսիսից ամբողջովին խրված է հողի մեջ (նկ. 4) Մուտքը հարավից է, եզրաքարերն ու բարավորը սրբատաշ են, հարդարված խաչային հորինվածքներով (նկ. 5)։ Պատերի մեջ ագուցված են խաչաքանդակ սալեր և խաչքարերի բեկորներ (նկ. 6)։

նկ. 3 Եկեղեցու ներքնատեսքն արևմուտքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

նկ. 5 Եկեղեցու հարավային մուտքը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

նկ. 2 Եկեղեցու ներքնատեսքն արևելքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

նկ. 4 Եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիսային կողմից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։

Նկ. 6 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավային կողմից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության շտեմարան։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
Մատենագրական քննություն
Հուշարձանի նկարագրությունը հենվում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության շտեմարանի վկայագրի տեղեկությունների վրա։
Ուխտաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի
Արցախ