Վաղուհասի սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում՝ բարձրադիր վայրում (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու տեղադրությունը, լուս. Հ. Պետրոսյանի։

Պատմական ակնարկ
Եկեղեցու շինարարական աշխատանքները մեկնարկել են 2007 թվականին: Դրանք ֆինանսավորել է վաղուհասցի, ռուսաստանաբնակ Գրիգորի Հայրապետյանը: Եկեղեցին օծվել է 2012 թվականին՝ գյուղի ազատագրման 19-ամյակի կապակցությամբ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի ձեռամբ (https://news.am/arm/news/94233.html):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին կառուցված է արցախյան սպիտակ կրաքարով։ Կրող կոնստրուկցիաները, կամարները, թաղերը երկաթբետոնից են, երեսպատված է նարնջագույն սրբատաշ տուֆե քարով։ Խաչաձև հորինվածքով արևմուտքից-արևելք փոքր-ինչ ձգված համաչափությամբ այս կառույցն ընդհանուր առմամբ իր արտաքին տեսքով և ներքին ծավալներով նման է Ստեփանակերտի սբ․ Հակոբ եկեղեցուն, թեև առկա են որոշակի տարբերություններ ևս, ինչպես օրինակ` պատուհանների չափերը, բացվածքները, ոճավորումը: Կղմինդրապատ տանիքին՝ թաղերի խաչման կենտրոնում, տեղադրված
է փոքրիկ զանգակատունը (նկ. 2)։

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Մ. Վանյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին Արցախյան պատերազմի ժամանակ չի տուժել:

Գրականություն
1. Օծվել է Արցախի Վաղուհաս գյուղի նորակառույց եկեղեցին, https://news.am/arm/news/94233.htm։

Վաղուհասի սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Վաղուհասի սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Վաղուհասի սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Արցախ