Շիկաքար-Քարագլխի հուշարձանները․ Փառուխի Կալին խութ գերեզմանոցը

Հուշարձանը գտնվում է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից մոտ 2 կիլոմետր արևմուտք (նկ․ 1)։

նկ. 1 Գերեզմանոցի ընդհանուր տեսքը, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության հուշարձաների շտեմարան։

Գերեզմանոցի տարածքում պահպանվել են բազմաթիվ, ինչպես պարզ, անմշակ սալաքարերից դրված տապանաքարեր, այնպես էլ կանոնավոր մշակված օրորոցաձև հուշաքարեր խաչքարերի բեկորներ (նկ․ 2, 3, 4)։ Դրանց մեջ առանձնանում է գերեզմանոցի կենտրոնում, ծառին հենված 13-րդ դարին բնորոշ մի ամբողջական խաչքար (նկ․ 5): Այն ունի հյուսածո քանդակներով լայն քիվ: Ստորին մասում կենտրոնական խաչաթևի երկու կողմերում և նրանցից ներքև տեղադրված պատկերաքանդակը ներկայացնում է այսպես կոչված «ընտանեկան դիմանկար», որը նույնպես Արցախի խաչքարային պատկերաքանդակի հիմնական թեմաներից է։

նկ. 2 Գերեզմանոցի տապանաքարերից, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության հուշարձաների շտեմարան։

նկ. 4 Խաչքարի բեկոր, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության հուշարձաների շտեմարան։

նկ. 3 Գերեզմանոցի տապանաքարերից, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության հուշարձաների շտեմարան։

նկ. 5 Խաչքար, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության հուշարձաների շտեմարան։

Շիկաքար-Քարագլխի հուշարձանները․ Փառուխի Կալին խութ գերեզմանոցը
Շիկաքար-Քարագլխի հուշարձանները, Փառուխի Կալին խութ գերեզմանոց
Շիկաքար-Քարագլխի հուշարձանները, Փառուխի Կալին խութ գերեզմանոց
Արցախ