Ջարվանեսի կամուրջը
Պատմական ակնարկ
Կամուրջը հայտնի է Ջարվանես կամ Ջրվանես անուններով։ Կառուցման վերաբերյալ պատմական տեղեկությունները բացակայում են։ Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների` կամուրջը կառուցվել է 13-րդ դարի կեսերին։ Այն կարևոր ճանապարհային կապող հանգույց է հանդիսացել Քթիշ բերդի, Գտչավանքի և նրանցից հյուսիս ընկած տարածաշրջանների համար։
Ճարտարապետական – հորինվածքային նկարագրություն
Կամուրջը նախատեսվել և կառուցվել է հետիոտնի և սայլակառքերի համար։ Կամարակապ միաթռիչք շինություն է։ Կառուցված է կոպտատաշ և անմշակ քարերով, ամրացված կրաշաղախով։ Կամրջի խելերի հիմքերը նստած են բնական մեծ ժայռերի վրա (նկ․ 3, 4)։
Թռիչքի երկարությունը 5,30 մետր է, անցուղու լայնությունը՝ 3,01 մետր, բարձրությունը ջրի մակարդակից՝ 6 մետր (նկ․ 5)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Կամուրջը գտնվում էր լավ վիճակում և օգտագործվում էր։ 44-օրյա պատերազմի ընթացքում չի տուժել։ Հուշարձանի ներկա կարգավիճակի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան։ Ըստ Google earth արբանյակային ծառայությունների տրամադրած նկարների՝ 2021 թվականի դրությամբ կամուրջը կանգուն վիճակում է (նկ․ 6)։
Գրականություն
1․ Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան, 2009։
Ջարվանեսի կամուրջը
Արցախ