Ջրաբերդի (Մուլքուդարա) սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սբ․ Աստվածածին եկեղեցին (նկ․ 1, 2) գտնվում է Հադրութի շրջանի Ջրաբերդ (Մուլքուդարա) գյուղի կենտրոնում։
նկ. 1 Եկեղեցին հարավից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Մուլքուդարա գյուղը (նկ․ 3) գտնվում է Հադրութ քաղաքից 11-12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Գյուղը հայաթափվել է 1991 թվականին «Օղակ» գործողության արդյունքում։
1993 թվականին ազատագրվել է, վերանվանվել Ջրաբերդ։ Գյուղ են վերադարադարձել մի քանի ընտանիք միայն, որոնք հետագա տարիներին լքել են բնակավայրը։ 2020 թվականի հոկտեբերից Ջրաբերդը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Ճարտարապետա-հորինվածքային քննություն
Սբ․ Աստվածածին եկեղեցին հորինվածքով 19-րդ դարի կառույց է։ Ուղղանկյուն միանավ սրահ է: Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներից բարձրացող երկայնական և լայնակի կամարների վրա (նկ. 4)։ Տանիքը երկթեք է, հողածածկ: ։ Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով։ Միակ մուտքը բացվում է հարավից։ Հարավային պատում պահպանվել է 16-17-րդ դարերի տապանաքարի բեկոր՝ հարդարաված խաչային հորինվածքներով (նկ․ 5)։ Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես գյուղական ակումբ։
նկ. 4 Եկեղեցին ներսից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 2 Եկեղեցին արևելքից, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 3 Ջրաբերդ (Մուլքուդարա) գյուղը և եկեղեցին,, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 5 Հարավային պատի մեջ ագուցված տապանաքարի բեկորը, 2019, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել։ Հետպատերազմական վիճակի մասին տեղեկություններ չեն պահպանվել
Գրականություն
1․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Ջրաբերդի (Մուլքուդարա) սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ