Փիրումաշենի եկեղեցին
Գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի տարածքում, գյուղից մոտ 0,5 կմ հարավ-արևմուտք, Ստեփանակերտ - Հադրութ մայրուղու աջ եզրին, ներկա սահմանին կից:

Ա. Նկարագրությունն ու վիճակը մինչև երկրորդ արցախյան պատերազմը
Այն միանավ թաղածածկ սրահ է, արևելյան կիսաշրջան աբսիդով և կից ավանդատներով: Իրականացված է միջին չափերի կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Աչքի է ընկնում քանդակազարդ շքամուտքը, իրականացված սպիտակ կրաքարի և սև ավազաքարի սրբատաշ խոշոր բլոկների համադրությամբ: Շքամուտքի ծավալային ու քանդակային լուծումները ցուցում են 17-րդ դարը: Բացառված չէ, որ այն վերակառուցվել է տեղում եղած ավելի վաղ` 12-13-րդ դարի հիմքի վրա, նկատի ունենալով պատերի մեջ ագուցված 12-13-րդ դարերի տապանաքարերն ու խաչքարերը:
Կառույցը 2012-2014 թթ. ամբողջությամբ վերականգնվել է:





Բ. Վիճակը պատերազմից հետո
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում չի վնասվել: Պահանջվում է հատուկ հսկողություն, քանի որ կից մայրուղին օգտագործվում է նաև Շուշի գնացող ադրբեջանական շարասյուների կողմից:





Ասկերանի շրջան
Արցախ