Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) 2021 թվականի դեկտեմբերի 2-ից 3-ը Փարիզում տեղի ունեցած անդամ-պետությունների 16-րդ հանդիպմանը, Ադրբեջանը 4 տարով ընտրվել է Կոմիտեի անդամ https://en.unesco.org/16th-Meeting-of-the-Committee-for-Protection-of-Cultural-Property-in-the-Event-of-Armed-Conflict-Working-Documents։

Կոմիտեն ստեղծվել է 2005 թվականին՝ Հաագայի «Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականին ընդունված երկրորդ արձանագրության 27-րդ հոդվածի հիման վրա, որի առաքելությունն է խթանել Երկրորդ Արձանագրության դրույթների կիրառումը կոնվենցիայի անդամ երկրների համար և ապահովել կոնվենցիայի կատարումը։ Կոմիտեն բաղկացած է 1999 թվականի Երկրորդ Արձանագրության մասնակից տասներկու պետություններից։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի նիստի արձանագրության, 2021-2025 թվականների համար Կոմիտեի անդամներն են լինելու Ադրբեջանը, Ֆինլանդիան, Ճապոնիան, Ուկրաինան, Քաթարը, Էլ-Սալվադորը https://en.unesco.org/sites/default/files/composition_of_the_committee_eng.pdf։ Հիշեցնենք, որ Կոմիտեի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ՝ հերթական նստաշրջանում և անհրաժեշտության դեպքում՝ արտահերթ նիստերում: Կոմիտեի անդամներն ընտրվում են չորս տարի ժամանակով և կարող են անմիջապես վերընտրվել միայն մեկ անգամ՝ 1999 թվականի Երկրորդ Արձանագրության Կողմերի հանդիպումների ժամանակ։

Պետությունը կարող է դառնալ Հաագայի 1999 թվականի երկրորդ Արձանագրության կողմ, միայն եթե վավերացրել է 1954 թվականի կոնվենցիան և հետևաբար Կոմիտեի անդամությունն էլ ուղիղ կերպով առնչվում է Կոնվենցիայի և արձանագրությունների վավերացման փաստի հետ։ Հարկ է ընդգծել, որ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը սույն արձանագրության անդամ են։

Դիտարկելով 2020 թվականի նոյեմբերի 2-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքի կողմից ներկայացված «Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի» մասնակից պետությունների ներգրավվածությունը փաստող տեղեկագիրը, կարող ենք ասել, որ աշխարհի շուրջ 84 պետությունների թվում, որոնք անդամակցում են Հաագայի երկրորդ աձանագրությանը, սա Ադրբեջանի ոչ առաջին անդամությունն է կոմիտեին։ Ադրբեջանը 2011-2019 թվականներին (2011-2015 և վերընտրվել 2015-2019 թվականների համար) ևս եղել է Կոմիտեի անդամ։ Պետք է ասել, որ Հայաստանը 2013 թվականին ևս դարձել էր Կոմիտեի անդամ, իսկ 2017 թվականին վերընտրվել 2017-2021թթ. ժամանակահատվածի համար https://www.mfa.am/hy/press-releases/2017/11/27/unesco-cmt-mmb/7735:

1999 թվականի Երկրորդ Արձանագրության 27-րդ հոդվածի համաձայն Կոմիտեն ունի հետևյալ գործառույթները https://en.unesco.org/node/341724

  • մշակել 1999 թվականի երկրորդ արձանագրության իրականացման ուղեցույցները,
  • տրամադրել, կասեցնել կամ չեղարկել մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանությունը և ստեղծել, պահպանել և առաջ մղել ընդլայնված պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքների ցանկը,
  • մշտադիտարկել և վերահսկել 1999 թվականի Երկրորդ Արձանագրության կատարումը և խթանել ուժեղացված պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքների ճանաչումը,
  • դիտարկել և մեկնաբանել 1999թ. Երկրորդ Արձանագրության մասնակից պետությունների զեկույցները, անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ ներկայացնել և 1999թ. Երկրորդ Արձանագրության կատարման վերաբերյալ պատրաստել զեկույց,
  • ստանալ և քննարկել միջազգային աջակցության դիմումները պետությունների կողմից.
  • սահմանել Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի գործունեությունը և այլն։

Պետք է ասել, որ Հայաստանը 2013 թվականին դարձել է Կոմիտեի անդամ, իսկ 2017 թվականին վերընտրվել է 2017-2021թթ. ժամանակահատվածի համար https://www.mfa.am/hy/press-releases/2017/11/27/unesco-cmt-mmb/7735:

Որպեսզի պարզ դառնա Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության կարևորությունը, որի կատարմանն է հետևում հիշյալ Կոմիտեն, հարկ ենք համարում մի փոքր մանրամասնել, թե ինչու ստեղծվեց այն և ինչ գլոբալ փոփոխություններ առաջարկեց պատերազմի ժամանակ մշակութային արժեքների միջազգային պաշտպանության ոլորտում։

20-րդ դարում՝ երկու համաշխարհային պատերազմների և դրանցից հետո էթնիկ բախումների արդյունքում մշակութային ժառանգության համատարած ոչնչացման հետևանքներին ի պատասխան՝ ընդունվեց վերջինիս պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը և 1954 թվականի կոնվենցիայի դրույթների անկատարությունը միջազգային հանրությանը մտահոգության տեղիք տվեց։ Եվ որպես պատասխան աշխարհի մշակութային ժառանգության ահռելի ոչնչացումներին՝ 1999 թվականին ընդունվեց Հաագայի Երկրորդ Արձանագրությունը։ 1991թ․-ին Նիդեռլանդների կառավարության նախաձեռնությամբ «1954թ․-ի կոնվենցիայի վերանայում»-ը ներառվեց ՄԱԿ-ի միջազգային իրավունքի տասնօրյակումwww.icrc.org/eng/resources/documents/article/other/57jq37.htm: Բազմաթիվ միջկառավարական քննարկումներից հետո, մի շարք խորհրդաժողովների արդյունքում պետությունների և համապատասխան կազմակերպությունների մեկնաբանությունների հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը և Նիդեռլանդների կառավարությունը կազմեցին Երկրորդ Արձանագրության վերջնական նախագիծը, իսկ 1999 թ.-ի մարտի 26-ին այն ընդունվեց առանց քվերակության (Second Protocol to the Hague Convention of 1954 for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict, signed at The Hague, 17 May 1999, UNESCO Doc. HC/1999/7, 26 March 1999) (ստորագրման համար բաց է եղել Հաագայում 1999 թ. մայիսի 17-ին, ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 9-ին): Պետք է ասել, որ արձանագրությունը լրացնում և ոչ մի կերպ չի փոփոխում 1954 թ. Կոնվենցիան:

Այն ՝

  • խստացրեց 1954 թվականի Կոնվենցիայի կիրարկման համակարգը,
  • ներառեց դրույթներ ոչ միջազգային զինված հակամարտության հետ կապված (խոսքը վերաբերում է էթնիկ բնույթի հակամարտություններին, որոնք կարող են նաև նույն պետության տարածքում լինել, որոնց ժամանակ ևս պետք է հարգվեն մշակութային արժեքները),
  • առանձին դրույթներ ներառեց օկուպացված տարածքներում մշակութային արժեքների պաշտպանության մասին,
  • պարզաբանեց «ռազմական անհրաժեշտություն» հասկացությունը (Ըստ 1954 թվականի կոնվենցիայի պետությունները պարտավոր են հարգել թե իրենց սեփական, և թե այլ տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի գործողություններից, բացառությամբ այն դեպքերի, երբ «ռազմական անհրաժեշտությունը հրամայականորեն» պահանջում է այդպիսի որոշում։ Իսկ 1999 թվականի երկրորդ արձանագրությունը հստակեցրեց ռազմական անհրաժեշտություն տերմինը, սահմանելով հետևյալ կերպ․ «Հարձակման ժամանակ օբյեկտի՝ այսինքն մշակութային ժառանգության բնույթը, գտնվելու վայրը, նպատակը կամ օգտագործումը պետք է լինի այնպիսին, որ այն «արդյունավետ ներդրում ունենա ռազմական գործողություններում»: Ռազմական առավելությունը պետք է լինի «որոշակի և կոնկրետ այն ժամանակ տիրող հանգամանքներում»։ Մյուս դեպքերում մշակութային արժեքների վրա հարձակումը անօրինական է և ենթակա քրեական պատասխանատվության։
  • հստակեցրեց պատժամիջոցների համակարգը(ներդրվեց մշակութային արժեքները վնասելու դեպքում քրեական պատասխանատվության համակարգը),
  • ներառեց կոնվենցիան կառավարելու համակարգ,
  • ստեղծեց մարդկության համար ամենամեծ նշանակություն ունեցող մշակութային արժեքների «ուժեղացված պաշտպանության» նոր համակարգ(պարզեցրեց և փոփոխեց հատուկ պաշտպանություն տրամադրելու ընթացակարգը)
  • ներդրեց մշակութային ժառանգության դեմ հարձակման նախազգուշական միջոցների կիրառման անհրաժեշտությունը (Հարձակվողը պարտավոր է նախազգուշական միջոցներ ձեռնարկել հարձակման թիրախներն ընտրելիս և ապահովել, որ հարձակման ենթակա օբյեկտները չլինեն մշակութային արժեքներ և պետք է զերծ մնա հարձակումից, եթե նպատակն է պաշտպանված մշակութային արժեքների ոչնչացումը կամ նույնիսկ պատահական վնասը, որը կարող է կրել ժառանգությունը հարձակման հետևանքով, որի կորուստը չափազանց մեծ է՝ ռազմական ակնկալվող առավելության հետ համեմատած (Երկրորդ արձանագրություն, 7-րդ հոդված)) ։https://www.act.nato.int/images/stories/media/doclibrary/open201804-cultural-property.pdf

Արձանագրությունը նպաստեց այն գիտակցմանը, որ մշակութային արժեքների դեմ հարձակումները միջազգային հանցագործություններ են և մշակեց կանխարգելման միջոցով պաշտպանությունը խթանելու նոր շրջանակ, բարելավեց վերջինիս կատարման ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ պարտադրելով է ստեղծել զինված բախումների ընթցքում մշակութային արժեքների պահպանության իրավասու և պատասխանատու մարմին, որը հենց հիշյալ Կոմիտեն պետք է :

Արդյունքում՝ ՄԺ-ի ոչնչացումը հետապնդվեց նաև Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալում և որպես ռազմական հանցագործություն ներառվեց 1998 թ. Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ:

«Զինված բախումների արդյունքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի» համար խորհրդատվական կարգավիճակ ունեն «Կապույտ վահանի» միջազգային կոմիտեն, «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը ICOMOS, «Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիան», ինչպես նաև «Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման ուսումնասիրության միջազգային կենտրոնը» (Հռոմի կենտրոն), «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն», Համաշխարհային մաքսային կազմակերպությունը (WCO), Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (ԻՆՏԵՐՊՈԼԸ), Միջազգային քրեական դատարանը, Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման ուսումնասիրության միջազգային կենտրոնը (ICCROM), Թանգարանների միջազգային խորհուրդը ICOM, Կազմակերպված հանցագործությունների վերաբերյալ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության գրասենյակ UNODC և այլ կազմակերպություններ։

Մեր արձագանքը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգայնորեն սահմանված առաջնային կառույց, ցույց է տալիս հերթական ակնհայտ հակասությունը իր իսկ կողմից սահմանված սկզբունքների և իրականության միջև։ Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեում Ադրբեջանի 4 տարով ընտրությունը, որպես կոմիտեի անդամի և ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից 1999 թվականին ընդունված «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» երկրորդ արձանագրության կիրարկման պատասխանատուի կարգավիճակն այս դեպքում բազմաթիվ հակասություններ է պարունակում։ Աներկբա է, որ Ադրբեջանը, գոնե երկրորդ արձանագրության ընդունումից ի վեր (1992 թ․), թերևս այն եզակի պետություններից է, որն ամենաշատն է խախտել հենց այդ նույն արձանագրության մի շարք դրույթները։ Ինչպես վերևում տեսանք, արձանագրությունն ընդունվել էր, որպեսզի էլ ավելի կարևորեր զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանությունը, սահմաներ քրեական պատասխանատվություն թե անձնական և թե պետական մակարդակում այն խախտումների հետ կապված, որոնք առնչվում էին պատերազմի ժամանակ կամ օկուպացված տարածքներում մշակութային արժեքների վնասի կամ ոչնչացման հետ, որպեսզի թույլ չտար առանց նախազգուշացման մշակութային կառույցը հարձակման թիրախ դարձնել, որպեսզի կանխեր պատմական ապացույցների ոչնչացումը, վանդալիզմի, կողոպուտի, և թշնամանքի անխտիր բոլոր գործողությունները։ Բայց, ի հեճուկս իրականության, Ադրբեջանը իր կատարած խախտումների դիմաց պատասխանատվության փոխարեն դառնում է կոնվենցիայի կիրարկման համար պատասխանատու և լիազոր ներկայացուցիչ։ 1999 թվականի Երկրորդ արձանագրությունն ընդունվել էր, որպեսզի կանխեր պատերազմի ընթացքում Ղազանչեցոցի ռմբակոծումը, օկուպացված տարածքներում մի շարք եկեղեցիների, խաչքարերի, Արցախյան ազատամարտին ու Ցեղասպանությանը նվիրված հուշարձանների ավերումը, մերօրյա արժեների կորուստը, հայկական քրիստոնեական եկեղեցիների բռնյուրացումը՝ աղվանական և ուդիական հռչակելը և այլն, բայց արիուտես, որ Ադրբեջանը ոչ միայն չկատարեց 1999 թվականի երկրորդ արձանագրության կետերը՝ չնախազգուշացրեց Ղազանչեցոցի վրա հարձակվելուց առաջ, թիրախավորեց այլ մշակութային օբյեկտներ առանց ռազմական անհրաժեշտության սկզբունքը հաշվի առնելու, կեղծեց ու թաքցրեց հայ ինքնության պատմությունը, պատմական գերեզմանոցների վրա նոր ճանապարհներ կառուցեց, խաթարեց քրիստոնեական կառույցների ծիսական գործառույթը, բայցևայնպես նույն այդ դրույթների միջազգային «պաշտպանը» դարձավ։