Ձեռագիր. վարպետ Շահիկ, 14-րդ դարի առաջին կես

Ձեռագիր. վարպետ Շահիկ, 14-րդ դարի առաջին կես:

Շահիկը (13-րդ դարի վերջ – 14-րդ դարի սկիզբ) հայ զարգացած միջնադարի վերջին ճարտարապետներից մեկն էր: Եկեղեցիներ կառուցելու զուգահեռ նա նաև դամբարաններ է կառուցել նոր այլադավան տիրակալների համար: Ու որպես սրտի մխիթարություն, գրել է և իր անունը, ինչի իրավունքը նա ակնհայտորեն ստացել է իր տաղանդի շնորհիվ: Այս առիթով Գարեգին Հովսեփյանը նկատել է, որ 14-րդ դարի հայտնի հայ ճարտարապետական կառույցները դամբարան-եկեղեցիներ են` Եղվարդ, Բուրթելաշեն, Կապուտան, և կարծեք խորհրդանշում են մեր մշակույթի մահը: Այդպես Օսմանյան բարձր դռանը ծառայել են և հայ հայտնի ճարտարապետական գերդաստանները: Շահիկի տաղանդը բավարար չեղավ, որ հայ ճարտարապետությունը շարունակի իր ընթացքը, ինչպես որ հայ ճարտարապետների ծառայությունները օսմանցիներին` չկանխեցին Ցեղասպանությունը: