Քարագլխի սբ. Հովհաննես եկեղեցին (Հադրութ)

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղի մեջ՝ բարձրադիր տեղանքում (նկ. 1)։

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիս-արևելքից, լուս․ Ն․ Երանյանի։

Պատմական ակնարկ

Նորակառույց եկեղեցի է, օծումը տեղի է ունեցել 2013 թվականին։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին քառաբսիդ է, ներսից խաչաձև, արտաքինից՝ քառանկյուն հատակագծով։ Խաչաձևությունը արտահայտվում է չորս անկյուններում ավանդատների առկայությամբ։ Անցումը գմբեթատակ ծավալից դեպի թմբուկ իրականացված է տրոմպային համակարգով։ Կառուցվել է սրբատաշ տուֆով (նկ. 2)։

նկ. 2 Եկեղեցու արտաքին տեսքը հյուսիսից, լուս․ Ն․ Երանյանի։

Կառույցը բարձրանում է եռաստիճան հիմնախարսխի վրա։ Արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից ունի երեքական պատուհան։ Մուտքը արևմտյան կողմից է, բարավորին առկա է արձանագրություն (նկ. 3)։ Արևելյան պատի վրա առկա են հռիփսիմեատիպ երկու խորշեր և մեկ լուսամուտ (նկ. 4)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

 

նկ. 3 Եկեղեցու մուտքը և բարավորի արձանագրությունը, լուս․ Ն․ Երանյանի։

նկ. 4 Եկեղեցու ներքնատեսքն արևմուտքից, լուս․ Ն․ Երանյանի։

Քարագլխի սբ. Հովհաննես եկեղեցին (Հադրութ)
Քարագլխի սբ. Հովհաննես եկեղեցին (Հադրութ)
Քարագլխի սբ. Հովհաննես եկեղեցին (Հադրութ)
Արցախ