Ամուտեղ

Տեղադրությունը Ամուտեղը գտնվում է համանուն լեռան վրա (1315 մետր)՝ Արցախի լեռների հարավային հատվածում՝ Հակարի գետի ձախափնյակում, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղից հյուսիս (ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Ղուբաթլիի շրջան) (նկ․ 1, 2)։ 

Շալվայի սբ․ Պողոս-Պետրոս եկեղեցին

Տեղադրությունը Շալվա գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Բերձորից 53 կմ հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ափին։ Գյուղի հարավային հատվածում է գտնվում 17-18-րդ դարերի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին (նկ․ 1, 2)։ 

Կավաքավանք

Տեղադրություն Վանքը գտնվում է Հադրութի շրջանում, Իշխանագետի հովտում, Տողից Վարանդա (Ֆիզուլի) տանող ճանապարհից ձախ,  հարթավայրից առանձնացող մի բլրի վրա։ Մոտ է գտնվում Ջրակուս, Հողեր և  Քյուրաթաղ գյուղերին: Պատմական ակնարկ Վանքի հիմնադրման և գործունեության մասին պատմական գրականության մեջ ստույգ տեղեկություններ չեն պահպանվել։ Այն որ այդտեղ եղել է վանական համալիր, վկայում են բլրի վրա  շրջապարիսպների, միաբանության խցերի, ուխտավորաց սենյակների դեռևս պահպանված հիմքերի մնացորդները։ Ներկայիս եկեղեցին (նկ․ 1, 2, 3)  երբեմնի վանական համալիրից կանգուն մնացած միակ կառույցն է, որը վերակառուցվել է 1742 թվականին Դիզակի Մելիք Եգանի և նրա հոր՝ Ղուկաս վարդապետի հրահանգով և շրջակա Գյումուշ, Չիման և Հողեր գյուղերի բնակիչների միջոցներով (Մկրտչյան 1985, 112)։

Կարմիր վանքը

Տեղադրությունը Տրտուի խոշոր վտակներից Դուտխու գետի Մոս վտակի ձորահովտում է գտնվում հին ձեռագրերում և վիմագրերում հիշատակված միջնադարի հայ գրչության կենտրոն պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Ծար գավառի Մոս և Ապահեն բնակավայրերը։ Ապահենի (Աբդուլաուշաղը) և Մոսի (Մոզքենդ) միջև ընկած հատվածում, Ֆաթալիլար գյուղատեղիի տարածքում, Մոս գետակի աջ ափին առանձնացած մի բլրակի վրա էլ առ այսօր մասամբ կանգուն է Կարմիր վանք կոչվող փոքր չափերի մի եկեղեցի։ 

Վարազգոմի եկեղեցին

Տեղադրությունը Վարազգոմի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (Լաչինի շրջան)՝ Մերիկ և Ղուշչի գյուղերի միջև, Աղավնագետի ձախ կողմում: Պատմական ակնարկ  Եկեղեցու մասին մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել, այն չունի նաև վիմագրեր: Եկեղեցին վթարային է, թմբուկի վեղարն ու հարավային պատը փլուզված են, առկա են ճաքեր (նկ. 1, 2):

Սպիտակ խաչ վանքը

Տեղադրություն  Սպիտակ խաչ վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից անմիջականորեն հյուսիս-արևմուտք գտնվող Վանք գյուղում` մի բլրի վրա։     Պատմական ակնարկ Վանքի Սպիտակ խաչ անվանումը  կապվում է մի ավանդության հետ, ըստ որի՝ Սուրբ Գրիգորիսի նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և լանջական բյուրեղյա խաչը սկզբնապես պահվում էին Ամարասում, որտեղ ամփոփված էին նրա նշխարները։ Ամարասի ամայանալուց հետո այդ սրբությունները տեղափոխվում են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը` Հադրութին մոտ գտնվող վանքը, որից էլ այն ստանում է Սպիտակ խաչ անվանումը: 19-րդ դարի կեսերին այստեղ այցելած Սարգիս Ջալալյանցն իր ճամփորդական նոթերում գրում է, որ այդ խաչին  «․․․ բազմաթիվ ուխտավորներ են [այցի] գալիս` խոյերի ու հորթերի մատաղներ [անելով]։ ․․․ Ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Այստեղ տեսա չորս կաթողիկոսների կոնդակներ` այս աթոռի հաստատման [վերաբերյալ], այն է` Հովհաննի, Եսայու, Ներսեսի և Սիմեոնի, [որոնք տրվել են] Սրապիոն քահանայի սերունդներին, ովքեր որդուց որդի եղել են և այժմ էլ այս եկեղեցու և խաչի վերակացուներն են։ Ծերունիները պատմում են, թե անզգուշության պատճառով պատահեց այնպես, որ այրվեցին այն թաշկինակները, որոնցով փաթաթված պահվում էր խաչը, որոնց հետ նաև խաչը, բայց խաչը ոչնչով չվնասվեց` միայն ներսում մի փոքր ճաք առաջացավ, որից հետո խաչը արծաթապատվեց և պահվում է զգուշությամբ» (Ջալալեանց 1858, 263): Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, պահպանված արձանագրություններից ամենահինը` փորագրված եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի տակ, թվագրված է 1333 թվականով. «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. :ՉՁԲ: (1333)» (Բարխուտարեանց 1895, 68): Հետագա արձանագրությունները փաստում են եկեղեցու վերանորոգումների մասին։  

Տողի սբ․ Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը   Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի հարավ-արևմտյան մասում, հին գերեզմանոցի մոտ  (նկ․ 1)։  

Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին

Տեղադրությունը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում՝ Կարկառի հովտի նկատմամբ 1378 մետր բարձրության վրա: Այն իր բարձրադիր տեղադրության շնորհիվ իշխում է ողջ սարահարթի վրա (նկ. 1, 2): 

Ծիծեռնավանք

Տեղադրությունը Ծիծեռնավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի նույնանուն գյուղի հյուսիսարևմտյան եզրին (այժմ՝ Ադրբեջանի Լաչինի շրջան), պատմական Սյունիքի Աղահեջք գավառ (նկ․ 1, 2)։   

Ծարի սբ․ Գրիգոր և սբ․ Սարգիս եկեղեցիները

Տեղադրությունը Ծար գյուղը գտնվում է Տրտու գետի վերին հոսանքի շրջանում, ծովի մակերևույթից 2030-2050 մետր բարձրության վրա լեռնային ընդարձակ սարահարթի վրա և շրջապատված է անդնդախոր ձորերով (նկ.1): Պատմական ակնարկ  Միջին դարերում Ծարը եղել է իշխանանիստ կենտրոն, համանուն իշխանական տան նստավայրը: Այս իշխանական տան դերը մեծացավ 12-րդ դարի վերջերից, երբ Հասան Ա Ծարեցի իշխանը ամուսնացավ Զաքարեի և Իվանե Զաքարյանների քույր Դոփի հետ: Խնամիանալով Զաքարյանների հետ և նրանց աջակցությամբ՝ Ծարի իշխանական ճյուղը տիրեց ամբողջ Վերին Խաչենին: Ծարեցիներին է անցնում նաև Դադիվանքը (Պետրոսյան 2009, 11-14): 18-րդ դարում ընդարձակ գյուղը ամայանում է, հայաթափվում և այստեղ բնակություն են հաստատում քրդերը՝ փարախկանլի ցեղից: Ծարը սկսում են կոչել Զառ: Խորհրդային տարիներին այստեղ բնակվում էին թրքախոս քրդեր: Մինչև 1940-50 թվականները Ծարում գոյություն ունեին չորս եկեղեցի, ընդարձակ գերեզմանոց խաչքարերով, իսկ գյուղի մոտ՝ երկու վանք: Մայր եկեղեցին գտնվում էր գյուղի կենտրոնում՝ գրեթե կից մինչև այսօր կանգուն սուրբ Սարգիս եկեղեցուն: 1950-60-ական թվականներին հայկական հուշարձանների մեծ մասը միտումնավոր ավերվեց, քարերը վերօգտագործվեցին տարբեր շինությունների մեջ (նկ.2):