Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության (Caucasus Heritage Watch) արբանյակային մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ ապրիլի 4-ին ամբողջությամբ ավերվել է Շուշիի Ղազանչեցոց կամ Հին գերեզմանոցը (https://caucasusheritage.cornell.edu/?p=1593, նկ․ 1)։ Գերեզմանատան ավերումն սկսվել էր դեռևս 2023 թվականի հոկտեմբերին, երբ արձանագրվել էր 18-19-րդ դարերի բազմաթիվ տապանաքարերի ոչնչացումը (մանրամասն՝ Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները)։ Մեր արձագանքը Պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է, քանի որ հիշյալ քաղաքականության արդյուքնում արդեն իսկ ոչնչացվել են Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատունը։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով։ Կարևոր է նշել, որ գերեզմանոցի ոչնչացումը անձնական արժանապատվության դեմ իրականացված հանցագործության կարող է համարվել, Հռոմի Ստատուտի մեկնաբանությամբ տուժած «անձանց» թվում դիտարկելով նաև մահացած անձանց։ Այս իմաստով, հարկ է նշել, որ գերեզմանոցների ավերմամբ պղծվում են դիակները՝ խախտելով մահացած անձի մշակութային հուղարկավորության գործելակերպը, կարող է անձնական արժանապատվության վիրավորանք համարվել: Գերեզմանոցների ոչնչացումը, ոչնչացումը խախտում է արցախահայերի մշակույթի իրավունքը՝ թույլ չտալով պահպանել հիշողությունը։ Հիշեցնենք, որ մշակույթի իրավունքը հիմնարար է՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածը և ՄԱԿ-ի 1966 թվականի «Տնտեսական, քաղաքական և մշակութային իրավունքների դաշնագրի» 15-րդ հոդվածը։ Ժառանգության մուտքի բացակայությունը և դրա հետևանքով մարդկանց թաղման ավանդական ծեսերը կատարելու անկարողությունը կարող է համայնքներին զրկել իրենց ծեսերը կենդանի պահպանելու հնարավորությունից (See UN General Assembly, Resolution 72/258 (26 January 2021) (promoting a culture of peace and tolerance to safeguard religious sites)., ուստիև խախտել նաև դեռ չծնված երեխաների՝ իրենց կենսընթացին համապատասխան ապրելու իրավունքը։

Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին

Մեր գործընկերներ «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (CHW) նախաձեռնության կողմից արբանյակային լուսանկարների միջոցով փաստվել է ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքը (նկ․ 1)։ Այս անգամ վանդալիզմի թիրախ է դարձել 1847 թվականին կառուցված Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Հիշեցնենք, որ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (նկ. 2) թիրախավորվել էր դեռևս 2020 թվականի պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում՝ խախտելով պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային սկզբունքներն ու հումանիտար իրավունքի նորմերը։ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Կանաչ ժամը պայթեցվել էր՝ վնասելով եկեղեցու գմբեթն ու զանգակատունը (նկ․ 3-5): Հետագայում ՝ 2021 թվականի հուլիսին, ադրբեջանցիները անհիմն կերպով հերքելով եկեղեցու հայկական պատկանելությունը՝ ձեռնամուխ էին եղել կառույցը՝ որպես ռուս ուղղափառ ներկայացնելու և եկեղեցին «վերափոխելու» աշխատանքներին և անօրինական ծիսակատարություններ էին անում եկեղեցում՝ խախտելով հայ հանրույթի դավանական գործառույթը (նկ․ 6-7)։ Բացի այդ, եկեղեցուն կից հովվատունը, որը կառուցվել էր որպես հայ քրիստոնյա հանրույթին սպասարկող եկեղեցու ծիսական գործառույթի անհրաժեշտ բաղադրիչ և ծառայում էր որպես հոգևորականների ժողովատեղի և գրատուն, Ադրբեջանի կողմից վերածվել էր սրճարանի։  Մեր արձագանքը Շուշիի կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում ենթարկվեց համակցված հանցագործությունների՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները և թե՛ պղծվեց՝ խաթարելով եկեղեցու ոչ նյութական՝ ծիստական ավանդույթն ու արցախահայերի իրավունքները։ Եվ այդպես էլ չգտնելով այն ապահայկականացնելու հիմնավոր փաստարկ, Ադրբեջանն այն իսպառ ոչնչացրեց։ Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415։ Եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս, ուղեկցվելով խմբի անդամների ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման գործողություններով, որոնցից են սպանությունը, մարմնական կամ հոգեկան լուրջ վնասվածքների պատճառումը, դիտավորությամբ կյանքի վատ կենսապայմանների ստեղծումը, խմբի ներսում ծնունդների կանխարգելման դիտավորվալ գործողությունները, և երեխաներին դիտավորությամբ մի խմբից մյուսը բռնի տեղափոխելը և այլն (ICC, Policy on Cultural Heritage, para. 78.) Բացի դա, մշակութային ժառանգության դեմ կատարվող հանցագործությունները, որոնք տեղի են ունենում խմբի դեմ ուղղված այլ ֆիզիկական կամ կենսաբանական գործողությունների հետ միասին, կարող են ցեղասպանության հատուկ մտադրության ապացույց լինել (ICC, Policy on Cultural Heritage,para. 79)։ Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6(բ) հոդվածի։ Սովորութային օրենքները, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ պարտադիր են բոլոր պետությունների համար և արգելում են ժառանգության ցանկացած ոչնչացում՝ միջազգային մարդասիրական կրավունքի 38-րդ , https://heritage.sensecentar.org/assets/home/sg-7-06-icrc-ihl.pdf 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոններով։    

Ադրբեջանը շարունակում է Շուշիի Ղազանչեցեցոց սբ. Ամենափրկիչ տաճարի «վերականգնումը»

Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ, նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են և կատարվում են տանիքի և վնասված պատերի նորոգման աշխատանքները (https://t.me/bez_tor/45064?single&fbclid=IwAR1vTKBZIOU9nXEi2j6g99_SdoY77kZ_VRbL5kScMJApTsYvpp00iNduWQg): Սակայն լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը (նկ. 1 – 3): Ղազանչեցոց տաճարը յուրաքանչյուր ճակատի վրա կա նման խաչաձև լուսամուտ և պատկերաքանքակ (նկ. 4): Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ (նկ 5): Տաճարի մասին տես՝ Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարումից վնասվել էր եկեղեցու նաև հարավային ճակատը՝ խաչաձև լուսամուտով հանդերձ: Այն հստակ  երևում է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարներից (նկ. 6, 7): Ուստի ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձևափոխման աշխատանքները, ինչը դրսևորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից: Տաճարի անօրինական վերականգնման թեմայով ավելի մանրամասն տես՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ։

Շուշիի ռեալական ուսումնարանի «վերականգնումը»

2020 թվականից հետո Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմական և մշակութային հետքերի վերացման, օտարման և բռնայուրացման քաղաքականության առանցքում Շուշի քաղաքն է: Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի պետական քաղաքականությունն անմիջապես լծվեց Շուշիի հայկական պատմամշակութային միջավայրի վերափոխմանն ու բռնայուրացմանը: Նշենք, որ այս քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս խորհրդային տարիներին՝ 1960-ական թվականներին, երբ սկսվեց «խմբագրվել» Շուշի քաղաքի պատմությունը, ինչի հետևանքով քաղաքին նվիրված գիտական և հանրամատչելի գրականության մեջ այն սկսեց ներկայացվել որպես զուտ ադրբեջանական քաղաք՝ աստիճանաբար նվազեցնելով հայկական մշակութային և պատմական ժառանգության մասին հիշատակումները, իսկ հետո նաև առհասարակ լռելով դրանց մասին: 2022 թվականին Ադրբեջանի կառավարությունը գումարներ հատկացրեց օկուպացված Շուշի քաղաքի նախկին ռեալական ուսումնարանի շենքի վերականգնման համար (https://report.az/ru/vnutrennyaya-politika/na-vosstanovlenie-shushinskoj-realnoj-shkoly-vydelen-1-mln-manatov/, https://news.day.az/officialchronicle/1463535.html): 2023 թվականի մայիսին Շուշի այցելած Իլհամ Ալիևը տեղում ծանոթացավ շենքի վերականգնման նախագծին (https://www.youtube.com/watch?v=BnXyPzCj3rU): Դատելով վերջին լուսանկարներից՝ շինությունը ներառվել է երկաթե ծածկի տակ (նկ. 1): Ռեալական ուսումնարանի ներկայիս շենքը (նկ. 2) կառուցվել է 1901-1908 թվականներին շուշեցի մեծահարուստ նավթարդյունաբերող Գրիգոր Մարտինի Առաքելյանի (Առաքելով) միջոցներով, ինչի մասին է վկայում գլխավոր ճակատի վրայի ռուսերեն արձանագրությունը. «Зданiе построено в 1901-1908 гг. на капиталь, пожертвованный почетнымь гражданиномь Григорiемь Мартиновичемь Арафеловымь» (նկ. 3): Շենքի մուտքի անմիջապես վերևը ռուսերեն գրված է. «Реальное училище» (Բալայան 2017, 226-229): Սա ակնառու է նաև շենքի 20-րդ դարասկզբին արված լուսանկարներում (նկ. 4): Խորհրդային տարիներին այս շենքում տեղակայվել է քաղաքի դպրոցներից մեկը: 1992 թվականին շենքը տուժել է քաղաքի ազատագրման համար մղվող ռազմական գործողությունների ժամանակ: Ցավոք, երկար տարիներ Արցախի իշխանությունները հնարավորություն չեն ունեցել վերականգնելու շենքը, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմը կանգնեցրեց այս ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մեկնարկը: Ադրբեջանական կողմը, խոսելով այս շենքի մասին, լռում է ոչ միայն շենքի իրական պատվիրատուի մասին, այլ նաև ռեալական ուսումնարանում ուսանած աշակերտների իրական թվաքանակի և ազգային կազմի մասին: Շուշիի ռեալական ուսումնարանում աշակերտների թիվը տարբեր էր: Այսպես, 1896 թվականին սովորում էր 298 աշակերտ, որից 236 հայեր էին, մնացածը թաթարներ և ռուսներ, 1911-1912 ուսումնական տարում ուսանում էր 370 աշակերտ, որից 252 հայեր էին, 95-ը թաթարներ, 16-ը ռուսներ, 3 հույն և 2 հրեա: Դիտարկելով ըստ տարիների՝ կարող ենք տեսնել, որ հայ աշակերտները կազմել են սովորողների 68-80 տոկոսը, երկորդ տեղում թաթարներն էին: Ուսուցչական կազմի անդամների մեծ մասը ևս հայեր էին (Գրիգորյան, Հարությունյան 2001, 24): Շուշիի ռեալական ուսումնարանում դասավանդել են Սեդրակ Մանդինյանը, Սիմոն Հախումյանը, Համբարձում Առաքելյանը, Հակոբ Խոջամիրյանը, Սամվել Գյուլզադյանը, Ռուբեն Տեր-Գասպարյանը և այլք: Ուսումնարանի սաներից էին հայտնի մշակութային գործիչներ, գիտնականներ, պետական գործիչներ Հովհան Գաբրիելյանը, Անդրեաս Արզումանյանը, Արշակ Հակոբյանը, Հայկ Միրզաբեկյանը, Իվան Կնունյանցը, Վաչե Իսագուլյանցը, Անդրանիկ Իոսիֆյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Ստեփան Աղաջանյանը, Սամվել Սաֆարյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Սարգիս Կասյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը և այլք (Բալայան 2017, 226-229): Շուշիի ուսումնարանում դասավանդել են և սովորել նաև հայտնի թաթար գործիչներ, ինչը անհերքելի է: Թաթար ուսանողների և դասավանդողների թվաքանակի մասին ևս կան ստույգ տվյալներ: Հարկ է նկատել, որ թաթար աշակերտներ սովորել են անգամ հայկական թեմական դպրոցում, իսկ հայկական տպարանում, թատրոնում տպագրվել և բեմադրվել են նաև թաթարական մշակութային գործիչների աշխատանքները (Բալայան 2017, 332-338): Մտավախություն կա, որ վերականգնման աշխատանքների ժամանակ կարող է միտումնավոր ջնջվել գլխավոր ճակատի վրա շենքը կառուցող Գրիգոր Առաքելյանի մասին արձանագրությունը: Մտավախությունը հիմնվում է այն իրողության վրա, որ պաշտոնական Ադրբեջանն աշխատում է վերջնականապես ջնջել Շուշիի հայկականության բոլոր հետքերը, ինչի վառ ապացույցն է քաղաքի խորհրդանիշ երկու եկեղեցիների՝ Ղազանչեցոց տաճարի և Կանաչ ժամի «ռեստավրացիան», հայկական պատմական գերեզմանոցների վերջնական ավերումը և այլն: Նշենք նաև, որ Շուշի քաղաքի ռեալական ուսումնարանը հիմնադրվել է 1881 թվականին: Ռեալական ուսումնարանները գործում էին Ռուսական կայսրության ամբողջ տարածքում և տալիս էին ընդհանրական կրթություն: Այս դպրոցների սաները ուսումն ավարտելուց հետո կարող էին ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սրանք պետական կարգավիճակ ունեցող դպրոցներ էին, որտեղ ուսուցումը տարվում էր ռուսերենով: Սկզբնական շրջանում ուսումնարանի գործունեությունը կազմակերպվել է շուշեցի մեծահարուստ Մովսես բեկի տանը, այնուհետև՝ Կովկասի փոխարքայի որոշմամբ՝ հայակական թաղամասում կառուցված մի փոքր շենքում: Գրականություն Բալայան 2017 – Բալայան Վ., Շուշի. տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում, Երևան։ Գրիգորյան, Հարությունյան 2001 – Գրիգորյան Հ., Հարությունյան Գ., Շուշիի ռեալականը, Երևան:

Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները

Հայկական պատմական հետքը Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնելու համար Ադրբեջանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։ Գերեզմանատների  ավերումն արբանյակային մոնիտորինգի միջոցով ձեռք բերված տվյալների արդյունքում փաստել է Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային  կենտրոնը (Caucasus Heritage Watch). «ադրբեջանցիները ծանր տեխնիկայի կիրառմամբ ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով (նկ. 1), որը հայտնի է որպես Երևանյան դարպասների կողքի գերեզմանոց», – նշված է ահազանգի մեջ (https://www.facebook.com/CaucasusHW/posts/pfbid02HYEgX7C8Aan3phcs72youXCFeYW Y6ZbRC7x7y8THYc5eVDEXgymmF8oftnsNJr8Fl)։ Սա հայ-ռուսական գերեզմանատուն էր՝ առաջացած  ցարական սահմանապահ 6-րդ ուղեկալի մոտ: Տապանաքարերը արձանագրությունների համաձայն վերաբերում են 1843-1915 թվականներին, ավելի վաղ տապանաքարերը պատկանում էին ռուսների և կրում էին ռուսերեն արձանագրություններ (Հայրությունյան 2008, 35-45): Առանձին տապանաքարեր ճարտարապետության և արվեստի գլուխգործոցներ էին: Դրանք մինչև 3 մետր բարձրության բազմամաս կոթողներ էին, որոնք ժամանակին պսակվել են թևավոր խաչով (նկ․ 2-4)։ Կովկասի ժառանգության կենտրոնը հաստատել է նաև Շուշիում մեկ այլ` Հին գերեզմանատան ավերումը  (նկ. 5, https://www.facebook.com/CaucasusHW/posts/pfbid02qrHKStSizNTNTEkjX27FmUKdTm5nkstqSK2HZVgLMvUuVhxeNoDY8DyzskkvX7zrl), որի արդյունքում վերացվել են դեռևս խորհրդային տարիներին Շուշիի ադրբեջանական բնակչության կողմից կիսաջարդ արված պատկերազարդ տապանաքարերը (նկ․ 6-9): Խորհրդային Միության տարիներին լրջորեն վնասված գերեզմանոցում 1990-ականներին մնացել էր ընդամենը 45 տապանաքար։ Այս տապանաքարերից մեկը հիշատակում է  Նախիջևանի Ղազանչի գյուղի դարբին Ստեփանի 1758 թվականի մահը (նկ․ 10): Նա այդ գյուղի բռնի տեղահանված բազմաթիվ հայերից մեկն էր, գյուղ, որի անունով էլ կոչվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի Արցախի արշավախումբը (Պետրոսյան Հ., Սաֆարյան Վ., Վարդանեսովա Տ., Ենգիբարյան Ն., Տիտանյան Մ.) 2004-2005 թվականներին հնագիտական հետազոտություններ է իրականացրել Շուշի քաղաքում և շրջակայքում: Շուշիի մի այլ՝ հայ-հունական հին գերեզմանոցի պեղումների ժամանակ վավերացվել են 12-13-րդ դարերի խաչքարեր (նկ. 11), ինչը ցուցում է, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել դեռևս 12-13-րդ դարերում: Հետագայում՝ 19-րդ դարում խաչքարերը վերօգտագործվել են նոր թաղումների վրա:  Շատ կարևոր են քաղաքի Հին հանգստարանի մաքրման աշխատանքների ժամանակ բացված տապանաքարերը հայերեն արձանագրություններով  (Петросян, Сафарян, Енгибарян, Титанян 2013, 36-39): Մեր արձագանքը Կարևոր է արձանագրել, որ պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է. հիշյալ քաղաքականության արդյուքնում արդեն իսկ ոչնչացվել են  Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի  մերձակայքում գտնվող գերեզմանատունը։ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Հավելենք նաև,  որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է  ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով։   Օգտագործված գրականություն Հարությունյան 2008 – Հարությունյան Հ., Շուշի. 18-19-րդ դարերի տապանագրերը, Երևան, ԵՊՀ հրատ. Петросян, Сафарян, Енгибарян, Титанян 2013 – Петросян Г., Сафарян В., Енгибарян Н., Титанян М., Археологические свидетельства существования древних поселений на территории Шуши, Феномен Шуши. Историко-политологические исследования, Рабочие тетради, 1-2 (25-26), Ереван, с. 30-39.

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch https://caucasusheritage.cornell.edu/) նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները (նկ. 1): Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականի պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա (https://www.facebook.com/CaucasusHW/posts/pfbid02LpUY9LGKK6M2grQyGd2ondbAJ9zS4E6w5mZCDxG9KHJAnMwRS8P8HudEBng8UhKhl ): Դեռևս 2021 թվականից արբանյակային լուսանկարները փաստել են միայն տարածքի անխնամ և խոտածածկ դառնալը: Մեղրեցոց Սբ. Ասվածածին եկեղեցին կառուցվել է 1838 թվականին Մահտեսի Հախումյանցի ծախսերով (եկեղեցու մասին մանրամասն տես՝ Մեղրեցոց սբ. Աստվածածին եկեղեցին – Monument Watch)։ 1960-ական թվականներին եկեղեցու ծավալների մեծ մասը քանդվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով և վերածվելով ամառային բացօթյա կինոթատրոնի: Նշենք, որ սկսած 1960-ական թվականներից Ադրբեջանի իշխանությունները սկսեցին ակտիվորեն բռնայուրացնել Շուշի քաղաքի մշակութային ժառանգությունը՝ արհեստական կերպով փոխելով քաղաքի մշակութային կերպարը, այն վերածելով ադրբեջանական մշակութային կենտրոնի: Այս քաղաքականության արդյունքում զգալիորեն վնասվեց Շուշի քաղաքի հայկական թաղամասը և նրա հուշարձանները: Մասնավորապես, վթարային վիճակի հասցվեց Շուշի քաղաքի Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, Կանաչ ժամ եկեղեցին վերածվեց հանքային ջրերի ըմպելասրահի: Իսկ Կուսանաց վանք և Ագուլեցոց Ամենափրկիչ եկեղեցիները հիմնահատակ քանդվեցին և ոչնչացվեցին: Այդ նույն տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերվեց քաղաքի հայկական գերեզմանոցը: Մեղրեցոց եկեղեցու պարագայում Ադրբեջանի իշխանությունները պայթեցումներով քանդել են եկեղեցու պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառվել են ասֆալտի տակ (Մկրտչյան 1980, 155-161, Պետրոսյան 2010, 137-148): Մեղրեցոց եկեղեցու տարածքում 2017 թվականին պեղումներ է իրականացրել Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը (արշավախմբի ղեկավար պ. գ. թ. Երանյան Ն., ճարտարապետ Տիտանյան Մ.): Նախքան պեղումները (նկ. 2, 3) տարածքն ամբողջովին ասֆալտապատ էր, տեղում երևում էին միայն խորանը և երկու ավանդատները (Երանյան 2021, 498-502): Պեղումների արդյունքում հեռացվել է ասֆալտի շերտը և բացվել են եկեղեցու հիմքերը (նկ. 4): Մեր արձագանքը Ադրբեջանի իշխանությունները 2020 թվականի նոյեմբերին քաղաքն օկուպացնելուց հետո ակտիվ կերպով շարունակում են դեռևս 1960-ական թվականներին սկսած Շուշի քաղաքի պատմության, մշակութային ժառանգության  ոչնչացման և յուրացման քաղաքականությունը։ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Հավելենք նաև,  որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է  ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով։ Օգտագործված գրականություն Երանյան 2021 – Երանյան Ն., Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պեղումները, Հանդէս Ամսօրեայ, թիւ 1-12, էջ 498-512 Մկրտչյան 1985 – Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, Հայաստան: Պետրոսյան 2010 – Պետրոսյան Հ., Մշակութային էթնոցիդն Արցախում (մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմը), Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ, Շուշի, էջ 137-148: Լուսանկարներ Նկ. 1 Եկեղեցու տարածքն 2023 թվականի նոյեմբերին, լուս.՝ https://www.facebook.com/CaucasusHW/posts/pfbid02LpUY9LGKK6M2grQyGd2ondbAJ9zS4E6w5mZCDxG9KHJAnMwRS8P8HudEBng8UhKhl Նկ. 2 Եկեղեցու տարածքն նախքան պեղումները, լուս. Ն․ Երանյանի։ Նկ. 3 Եկեղեցու տարածքն նախքան պեղումները, լուս. Ն․ Երանյանի։ Նկ. 4 Եկեղեցու տարածքն պեղումներից հետո, լուս. Ն․ Երանյանի։    

Շուշին հայտարարվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք

Դոհայում անցկացված Իսլամական աշխարհի մշակույթի նախարարների 12-րդ համաժողովի ժամանակ Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քարիմլին ԻՍԷՍԿՕ-ի (ICESCO https://icesco.org/en/) Շուշին (ադրբեջանական կայքերում՝ Շուշա) ներյացրել է որպես 2024 իսլամական մշակութային մայրաքաղաքի  թեկնածու քաղաք (https://apa.az/en/culture-policy/shusha-declared-cultural-capital-of-islamic-world-for-2024-412662)։ Հայտարարության մեջ նշված է․ «Շուշա քաղաքը եղել է Ադրբեջանի պատմամշակութային, հասարակական և քաղաքական կյանքի կարևոր կենտրոններից, ինչպես նաև իսլամական քաղաքակրթության խորհրդանիշներից մեկը։ Ադրբեջանում 2022 թվականը հայտարարվել է «Շուշայի տարի»։ Երկիրը հյուրընկալել է երաժշտական ​​փառատոներ, պոեզիայի օրեր և բազմաթիվ տեղական և միջազգային մշակութային միջոցառումներ՝ աջակցելու Շուշայի մշակութային կյանքի վերածննդին: Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (TURKSOY (https://www.turksoy.org/ru) կողմից 2022 թվականին Շուշա քաղաքը հռչակվել է «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»: 2024 թվականին համաժողովի մասնակիցների միաձայն որոշմամբ Շուշին հռչակվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Մեր արձագանքը Շուշին իր հիմնադրման օրից ի վեր եղել է ոչ միայն մահմեդականների, այլև հայ քրիստոնյաների քաղաք, 18-20-րդ դարերի հայ քաղաքակրթության ամենահայտնի օջախներից մեկը: Եվ քաղաքի հռչակումը որպես իսլամական աշխարհի  մշակութային մայրաքաղաք ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի  պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թ․ մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև  ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf)   և  ՅՈՒՆԵՍԿՕ-յի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում  պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում: Իսկ մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ): Շուշի քաղաքի հռչակումը որպես մահմեդական  աշխարհի մշակութային մայրաքաղաք էականորեն խաթարում է քաղաքի պատմության, ավանդույթների, արտաքին և ներքին տարրերի,  քաղաքի հանդեպ բնակչության պատմական իրողությունների իսկության փաստը։ Շուշի քաղաքի ինքնության, մշակութային քաղաքային միջավայրի պահպանության համար, անհրաժեշտ ենք համարում վկայակոչել նաև  2000 թ․-ին Ֆլորենցիայում ընդունված «Լանդշաֆտի պահպանության Եվրոպական կոնվենցիան», որը հորդորում է պահպանել քաղաքային բնակավայրերը  իրենց ամբողջությամբ՝ ներառյալ բնական լանդշաֆտը, վերջինիս էությունն ու առանձնահատուկ հատկանիշները, արժեքավորել  բնական և/կամ մարդկային գործունեության արդյունք հանդիսացող ժառանգությունը։ Նույն կոնվենցիայով Ադրբեջանը դիցուք պարտավորվում է  ճանաչել Շուշի քաղաքի բնական լանդշաֆտները` որպես արցախահայության   կենսավայրի էական բաղադրամասեր, վերջինիս  մշակութային և բնական ժառանգության արտահայտություն և նրա ինքնության հիմք (Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիա, հոդված 5) և ցանկացած գործողություն, որը կժխտի այս փաստը, էականորեն կխաթարի Շուշի քաղաքի մշակութային և բնական նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանությունը։ Շուշի քաղաքը միայն մահմեդական աշխարհին վերագրելը ակնհայտորեն ժխտում է նաև արցախահայ հանրույթի մշակութային իրավունքները, որով նրանք ունեն թեˊ կյանքի, թեˊ իրենց ստեղծագործ մտքի արդյուքում ստեղծված ժառանգության պահպանության իրավունք, որը կարող է ընդգրկել նաև ոչ նյութական տիրույթը (ավանդույթ, պատկերացումներ, հավատալիքներ, մշակութային հիշողություն և այլն) ինչպես հաստատված է Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերում  (https://www.icrc.org/en/doc/assets/files/other/customary-international-humanitarian-law-i-icrc-eng.pdf):    

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը

Պատմությունը Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը բացվել է 2013 թվականի մայիսի 9-ին պրոֆեսոր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և աջակցությամբ (Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և նրա անձնական հավաքածուի հիման վրա բացվել է նաև Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, մանրամասն տես՝ Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը – Monument Watch): Թանգարանի հիմնադիր հավաքածուն կազմում էր Գրիգորի Գաբրիելյանցի հավաքածուն, որը պարբերաբար շարունակում էր համալրվել տարբեր նվիրատվություններով (Դանիելյան, Գասպարյան 2022, 190)։ Թանգարանի շենքը գտնվում էր Ղազանչեցոց 24 հասցեում։ Այն կառուցվել էր Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա` պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները  (նկ. 1, 2):

Ադրբեջանը հայազրկում է Շուշիի մշակութային ժառանգությունը

2020 թվականից հետո Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմական և մշակութային հետքերի վերացման, օտարման և բռնայուրացման քաղաքականության առանցքում Շուշի քաղաքն է: Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի պետական քաղաքականությունն անմիջապես լծվեց Շուշիի հայկական պատմամշակութային միջավայրի վերափոխմանն ու բռնայուրացմանը: Այս քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս խորհրդային տարիներին՝ 1960-ական թվականներին, երբ սկսվեց խմբագրվել Շուշի քաղաքի պատմությունը, ինչի հետևանքով քաղաքին նվիրված գիտական և հանրամատչելի գրականության մեջ Շուշին սկսեց ներկայացվել որպես զուտ ադրբեջանական քաղաք՝ աստիճանաբար նվազեցնելով հայկական մշակութային և պատմական ժառանգության մասին հիշատակումները, իսկ հետո նաև առհասարակ լռելով դրանց մասին: Նշենք, որ սկսած 1960-ական թվականներից մինչև 1992 թվականը, ադրբեջանական կողմը հասցրել էր ավերել, վերափոխել Շուշիի հայկական ժառանգության զգալի հատվածը՝ ընդհուպ նաև քաղաքի հայկական գերեզմանոցները: 2020 թվականից հետո, երբ քաղաքը օկուպացվեց Ադրբեջանի կողմից, Շուշիի ապահայկականացման գործընթացը մտավ իր նոր փուլը, առաջ բերվեցին նոր թեզեր՝ ի մասնավորի ռուսական ուղղափառ հայտարարվեցին քաղաքի գլխավոր խորհրդանիշ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և Կանաչ ժամ եկեղեցին: Այս եկեղեցիներում ադրբեջանական կողմը ի ցուցադրումն ամբողջ աշխարհի սկսեց «վերականգնողական» աշխատանքներ անել, որոնց առանցքը շինությունների հայկականության կորուստն է: Հայկական այս եկեղեցիների ու այլ կառույցների այսօրինակ փոփոխությունների հիմնական նպատակը՝ Շուշիի հայկական դիմագծերից ձերբազատվելն է: Դրանով ավարտվում է դեռևս 1960-ական թվականներից պետականորեն սկսված գործընթացը: Շուշիի շուրջ իրականացվող քաղաքականության մեջ առանցքային դեր ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս, քաղաքի օկուպացիայից հետո, բազմիցս այցելել է Շուշի՝ հաճախ ընտանիքի անդամների հետ: Բոլոր այցերը կրում են ցուցադրական-քարոզչական բնույթ: Նույնպիսի բովանդակություն ունեն նաև Ալիևի ելույթները, որոնք հնչեցվում են հատկապես Շուշի քաղաքից: Ադրբեջանի նախագահի Շուշիում կատարված բոլոր քայլերը, ելույթները և հայտարարությունները միտում ունեն ցուցադրելու իր հաղթանակը և իրավիճակին տեր և թելադրող լինելը: Իր առաջին այցերի ժամանակ Ալիևը չէր թաքցնում իր հոխորտանքը և ծաղրը: Սա շատ լավ երևում է օկուպացիայից անմիջապես հետո առաջին այցի ժամանակ, երբ Ալիևը լինում է նաև Շուշիի վարչակազմի շենքում  ( Şuşi yox, Şuşa! https://www.youtube.com/watch?v=mQTfkK_LWJM): Շուշիից հնչեցված հայտարարությունների և ելույթների հասցեատերը առաջին հերթին հայ հանրույթն է և, մասնավորապես, Արցախի հայությունը: Այստեղ առավել ցուցադրականն այն է, որ խաղաղությունից խոսող Ադրբեջանի նախագահը օկուպացված Շուշիում, որտեղ իր հրամանով քաղաքը կերպարը լիովին վերափոխվում է, սպառնալիքներ է հնչեցնում հայությանը, կոչ անում լքել հայրենիքը, եթե չենթարկվեն իրեն: Նման հայտարարություններ վերջինս արել է Շուշիում տեղի ունեցած մեդիաժողովի ժամանակ և Եվրոնյուս հեռուստաալիքին տրած ընդարձակ հարցազրույցում՝ պատասխանելով Արցախի հայերի մասին հարցերին (Президент Ильхам Алиев Ответил на Вопрос Гелы Васадзе о Реинтеграции Армян Карабаха, https://www.youtube.com/watch?v=aO4m7wWKc1A, Интервью президента Ильхама Алиева телеканалу Euronews, https://www.youtube.com/watch?v=aP21JUpQUho): Կարող ենք տեսնել, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ տեղ են հատկացնում խորհրդանշաններին: Այսպես, Շուշի քաղաքում է ստորագրվել հատկապես Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրած «Շուշիի հռչակագիրը», Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այցելել է Շուշի և հայտարարել Շուշիում թուրքական հյուպատոսություն հիմնադրելու մասին: Շատ խորհրդանշական է, որ առաջին հերթին ադրբեջանական կողմը քանդեց Շուշիում Արցախի իշխանությունների կողմից կառուցված խորհրդարանի շենքը և տեղում հյուրանոց կառուցեց, որտեղ էլ 2023 թվականի հուլիսին իրականացվեց Շուշիի մեդիաֆորումը: Շարքը կարելի է անվերջ շարունակել: Ադրբեջանական իշխանությունները քայլեր են ձեռնարկում Շուշին մահմեդական և թյուրքական աշխարհի մշակութային և հոգևոր կենտրոն ներկայացնելու ուղղությամբ՝ լռության մատնելով քաղաքի հայկական հարուստ մշակութային ժառանգությունը, պատմական անցյալն ու բազմաթիվ հուշարձանները:  Սրան են միտված նաև Շուշիում կազմակերպվեող զանազան փառատոնները, որոնք թեև հայտարարվում են մշակութային, սակայն առաջին հերթին միտում ունեն հանրայնացնելու քաղաքի ադրբեջանական լինելը: Շուշիի շուրջ տարվող քարոզչության հիմնական թեման՝ իբր հայերի կողմից քաղաքի համատարած ավերումն էր և անտերության մատնելը՝ սկսած 1992 թվականից և քաղաքի նոր վերածնունդը 2020 թվականից այս կողմ: Սրանով ադրբեջանական կողմը ցանկանում է ցուցադրել, որ քաղաքի իրական տերերը իրենք են: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում՝ տողատակում և ուղիղ տեքստով հայտարարում է, որ Շուշին հայերի հետ կապ չունի: Ալիևի քարոզչական տեսանյութերում ներկայացվում է, թե ինչպես են իր հրամանով անմիջապես սկսում վերականգնել քաղաքի մզկիթները, փողոցները, սակայն այստեղ ամենից ուշագրավն այն է, որ ադրբեջանական կողմը սկսեց վերականգնել դեռևս նախքան պատերազմը «բարբարոս հայերի» կողմից վերանորոգված Շուշիի Վերին մզկիթը, Սաաթլի մզկիթը, որպես վերանորոգված սկսեցին ցուցադրվել նախքան 2020 թվականի ադրբեջանական օկուպացիան վերակառուցված փողոցները, ենթակառուցվածքները: Այս քարոզչության կենտրոնական տեղը հատկացված է ոչ միայն Իլհամ Ալիևին, այլ նաև իր ընտանիքի անդամներին: Փորձելով փոխել քաղաքի իրական պատկերը, Շուշին ներկայացվում է նաև որպես ադրբեջանական ավանդական տոնակատարությունների վայր: 2021-2022 թվականներին Ադրբեջանի նախագահը նման կերպ մեկնարկ տվեց Շուշիում Նովրուզը և մի շարք այլ տոները նշելուն: Շուշի քաղաքի գրավումը Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիներին դարձավ ժամանակակից ադրբեջանական ինքնության մի մաս, որտեղ որպես «ադրբեջանական հաղթանակի» խորհրդանիշ է ներկայացվում Շուշիի սարահարթի և շրջակա տարածքների վրա աճող Ophrys caucasica ծաղիկը, նույն ինքը խոլորձն, որն ներկայացվում է որպես Շուշիի և իրենց հաղթանակի նոր խորհրդանիշ՝ այն անվանելով Խարը Բյուլբյուլ (սոխակի փուշ) անվամբ: Այս ծաղկի պատկերները  դարձել են համատարած, դրանք կարելի է տեսնել գրեթե ամենուրեք: Այս խորհրդանիշը ադրբեջանական կողմը փորձում է նաև լայնորեն տարածել Ադրբեջանից դուրս՝ պատկերելով շքանշանների, հուշամեդալների, փոստային բացիկների և այլ առարկաների վրա, որոնք տրվում են Ադրբեջան այցելող պատվիրակություններին: Այդ խորհրդանիշը նաև դառնում է զբոսաշրջային ապրանք և վաճառվում է Ադրբեջանում ամենուրեք: Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական հակահայ քարոզչության մեջ առանցքային տեղ է տրվում օկուպացված Շուշի քաղաքին և դրա հետ՝ հայերի պատմության և մշակույթի  կապ «չունենալուն»:

Շուշի քաղաքի պատմության թանգարան

Պատմությունը Շուշի քաղաքի պատմության թանգարանը տեղակայված էր քաղաքի «Ձորի թաղ» կոչվող թաղամասի կենտրոնում՝ ցարական բանակի փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին (Գրամով) պատկանող առանձնատան շենքում՝ Մեսրոպ Մաշտոցի փ․ 32 հասցեում (նկ. 1)։ Շինությունը 19-րդ դարի սկզբին պատկանել է փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին (Գրամով)։ 1918 թվականին Ղարամյանների գերդասատանին պատկանող այդ շենքը զավթել է հայատյաց բժիշկ Մեհմանդարովը։ 1921-1971/72 թվականներին շենքը ծառայել է որպես ծննդատուն, 1973 թվականից մինչև 1992 թվականը շենքում գործել է «Արևելյան գորգերի թանգարանը»։ 1992 թվականի մայիսի 28-ին այստեղ բացվել է «Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը», որը 2014 թվականից վերանվանվել է «Շուշի քաղաքի պատմության թանգարան»։ Թանգարանն ուներ հարուստ ցուցադրություն. նախասրահում ցուցադրվում էին երկրագործական և տնտեսական կյանքը, կենցաղը ներկայացնող գործիքներ և հարմարանքներ՝ լուծ, կամն, գութան, բահեր, գերանդիներ, եղան, խնոցի, օրորոց և այլն (նկ․ 2-5): Բուն ցուցադրությունն սկսվում էր երկրորդ հարկում և ներկայացնում էր Շուշիի և շրջակայքի հնագիտական պեղումներից գտնված առակաները՝ մ․ թ․ ա․ II հազարամյակից մինչև ուշ միջնադար (Պետրոսյան, Սաֆարյան 2007) (նկ․ 6-11)։ Ընդարձակ հատված նվիրված էր Շուշիի կենցաղին․ ներկայացված էին կահույք, խոհանոցային զանազան իրեր (նկ․ 12), երաժշտական գործիքներ, գորգեր և կարպետներ (նկ․ 13)։ Ցուցասրահի առանձին հատվածում ներկայացված էր 19-րդ դարի Շուշիի բարեկեցիկ ընտանիքի բնակարանի ներքնատեսքը (նկ․ 14)։

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ոչնչացման շուրջ

2023 թվականի մայիսի 11-ին Շուշի կատարած իր այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Շուշիի նախկին կերպարվեստի թանգարանում կազմակերպված Հեյդար Ալիևին նվիրված ֆոտոցուցահանդեսի բացմանը (https://www.youtube.com/watch?v=5cYEsqKwYTs&list=UULFCYhaH52lUEmfUjX-_OBAHg&index=17&ab_channel=%C4%B0CT%C4%B0MA%C4%B0TV)։ Տեսանյութում ակնհայտ երևում է, որ թանգարանի մուտքի մոտ տեղադրված քանդակներն այլևս չկան, չկան նաև թանգարանի  սրահներում ցուցադրվող ստեղծագործությունները։ Շուշիի Կերպարվեստի թանգարանի հավաքածուն կազմող բոլոր ստեղծագործությունների վիճակն ու վայրը մնում է անհայտ։ Կարող ենք փաստել նաև, որ Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող ժամանակակից արվեստագետների քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է, իսկ ստեղծագործությունների ճակատագիրը նույնպես մնում է անհայտ։ Այդ մասին անդրադարձ էր եղել դեռ 2021 թվականի օգոստոսի 15-ին, Caucasus Heritage Watch-ի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարների շնորհիվ, որին անդրադարձել էր «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը (Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների պուրակի» ավերումը)։ Ադրբեջանի կողմից տեղահանվել է  Շուշիի կերպարվեսի պետական թանգարանի ողջ հավաքածուն, ինչպես ցուցասրահներից, այնպես էլ  թանգարանի մերձակայքից։ Թանգարանի ներքին բակում գտնվող կոթողային քանդակների պուրակը հիմնահատակ վերացվել է և, ելնելով տեսանյութից, մուտքի երկու կողմերում գտնվող երկու քանդակները նույնպես տեղում չեն։ Գեղարվեստական, մշակութային  և պատմական արժեք ներկայացնող հարուստ հավաքածուի ներկայիս վիճակն ու վայրը մնում է անհայտ և տագնապալի։ Մեր արձագանքը Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է, որը  Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային կոնվենցիաների և հռչակագրերի մի շարք դրույթների կոպիտ խախտում և ոտնահարում է։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։  

Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը

Պատմությունը «Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը» հիմնադրվել է 2014 թվականի մայիսին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 1-ին։ Թանգարանը հիմնադրվել է խորհրդային հայտնի երկրաբան, երկրաբանա-միներալոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ, ով այդ նպատակով Արցախին է նվիրել հանքաքարերի, լեռնային ապարների և օրգանական բրածո մնացորդների իր անձնական հավաքածուն։ Այն կազմում է 403 նմուշ՝ աշխարհի 40 երկրներից և Ռուսաստանի Դաշնության 20 շրջաններից (Դանիելյան, Գասպարյան 2022, 189-190): Ցուցադրության մեջ ներառված են եղել նաև Արցախի տարբեր շրջաններից հավաքագրված հանքաքարեր և օգտակար հանածոներ (նկ. 1, 2): Թանգարանը տեղակայված էր Շուշի քաղաքի 19-րդ դարի կառույցներից մեկում՝  Մ․ Մաշտոց 32 հասցեում՝ նախկինում  «Կանաչ դեղատուն» կոչվող շենքում (նկ. 3): Այն համարվում էր Կովկասի ամենամեծ երկրաբանության թանգարաններից մեկը։

Միջնադարյան Շուշին ըստ հնագիտական հետազոտությունների

Շուշիի հին պատմության, հիմնադրման, կառուցապատման, նրա առանձին  հուշարձանների էթնիկ պատկանելության խնդիրները մեկ անգամ չէ, որ հայտնվել են Ադրբեջանի զավթողական նկրտումների «հիմնավորումների» ցանկում։ Տասնամյակներ շարունակ Արդրբեջանի կառավարությունն ու մտավորականությունն իրենց ժողվրդին քարոզել են մի առասպել, ըստ որի Շուշին ծագել և գոյատևել է որպես ադրբեջանական քաղաք և ադրբեջանական մշակույթի բնօրրան։

Շուշին որպես մահմեդական աշխարհի մշակութային ու հոգևոր կենտրոն ներկայացնելու ադրբեջանական նոր փորձերը և հայ եկեղեցուն ուղղված մեղադրանքներ Բաքվից և Շուշիից

Հոկտեմբերի 21-ին Բաքվում տեղի է ունեցել «Թյուրքական պետությունների կազմակերպության» կրոնական առաջնորդների երրորդ  համաժողովը՝ «Թյուրք-իսլամական ժառանգության հարստությունը և դրա նշանակությունը ժամանակակից խնդիրների լուծման համատեքստում» թեմայով, որի ընթացքում կազմակերպության կրոնական առաջնորդները քննարկել են իսլամական կրոնի ամրապնդմանը, միասնականությանն ու Լեռնային Ղարաբաղի «իսլամական» մշակութային արժեքների պաշտպանության մի շարք  հարցեր։  Համաժողովի ընթացքում շատ գիտնականներ, հասարակական ու կրոնական  գործիչներ, իրենց հատուկ հռետորաբանությամբ,  նշել են Ադրբեջանի կարևոր դերը իսլամական կրոնի ամրապնդման և հանդուրժողականության ապահովման գործում https://www.youtube.com/watch?v=JFTqp8kEK04 ։ Բացի այդ, նախորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին Շուշիում, որը օկուպանտների խոսքով Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն ու իսլամական աշխարհի հոգևոր կենտրոնն է, կնքվել է «պատմական փաստաթուղթ» (տե՛ս ստորև)։ Հավելենք, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը միջազգային կառույց է, որը միավորում է ժամանակակից իսլամական պետությունները՝ թյուրք ժողովուրդների միջև համակողմանի համագործակցության նպատակով։ Միջոցառմանը ելույթ ունեցած Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն  իր ելույթում անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությանը և նշել, որ իրենց  մզկիթներն ու տաճարները փրկվել են հայկական ստրկությունից։ Նա հերթական անգամ հնչեցրել է նենգափոխիչ հայտարություններ և ներկայացրել իրականությանը հակասող դատողություններ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության և հայկական ռևանշիզմի վերաբերյալ։ Ա․ Փաշազադեն իր ելույթում անգամ մեղադրանք է հնչեցրել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ և նշել, որ եկեղեցին վրեժխնդրություն է սերմանում, նախանձախնդիր է տարածքային հարցերում և  հայ ժողովրդին դրդում է ռևանշիզմի․ «Հայ եկեղեցին, որը փորձում է իրագործել իր հավակնությունները՝ վտանգելով իր ժողովրդին և իր պետության գոյությունը, սուտ խոստումներով նոր աղետներ ու ողբերգություններ է պատրաստում իր ժողովրդի համար»,- ասել է  Ա.Փաշազադեն (https://azertag.az/ru/xeber/V_Baku_proshla_konferenciya_na_temu_Bogatstvo_tyurko_islamskogo_naslediya_i_ego_znachenie_pered_aktualnymi_problemami_sovremennosti-2344010)։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել է հիշյալ հրահրիչ հայտարարությանը, որին կարող եք ծանոթանալ այս հղումով. https://hetq.am/hy/article/149514#.Y1LI0dmhLYF.facebook Ելույթի վերջում կրոնական գործիչը նշել է Ադրբեջանի՝ որպես  բազմամշակութայնության և իսլամական համերաշխության գաղափարներում համաշխարհային զգալի ներդրող պետություն  լինելու մասին, բացարձակ լռության մատնելով Ադրբեջանի մինչ օրս  շարունակվող ագրեսիայի, ռազմատենչության և հայատյացության, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, սահմաններին ամենօրյա սադրանքների, խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելու և խոշտանգելու, դաժանորեն կյանքից զրկելու, զոհվածների մարմինները խեղելու և պղծելու, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը ոտնահարելու, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու և յուրացնելու փաստերը, որոնք հստակ և հիմնավոր փաստագրված են նաև միջազգային հանրության և կառույցների կողմից։ Իսկ  Կրոնական հարցերով Թուրքիայի ներկայացուցիչ Ալի Էրբաշն իր խոսքում կարևորել է  Թուրքիայի օժանդակությունը 44-օրյա պատերազմում հաղթանակի հասնելու գործում, և այն դիտարկել ոչ թե հայ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու թուրք ցեղասպանական ծրագրի մի մաս, այլ որպես   երկու ժողովուրդների միասնականության և հավատքի, եղբայրական հարաբերություների ապացույց։ Համաժողովին ելույթներ են ունեցել նաև Կովկասի մահմեդականների գրասենյակի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը, Ուզբեկստանի մուֆթի Նուրիդդին Խոլիկնազարովը, Ղազախստանի գերագույն մուֆթի Նաուրիզբայ Թագանուլին, Թուրքմենստանի կրոնական գործիչներ Յաուրիզբայ Թագանուլին, և Թուրքմենստանի այլ  կրոնական գործիչներ: (https://apa.az/ru/religiya/v-suse-proxodit-meropriyatie-s-ucastiem-religioznyx-liderov-otg-497518)։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 20-ին Շուշիում կնքված փաստաթղթին, նշենք, որ դրանով հիմք է դրվել Թյուրքական պետությունների կազմակերպության մահմեդական վարչությունների ղեկավարների խորհրդի ստեղծմանը։ Թյուրքական կրոնական ներկայացուցիչները ընդունել են համատեղ  հայտարարություն և ստորագրել կանոնակարգ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակված Շուշիում, որն ըստ նրանց, ոչ միայն  խորհրդանշական և պատմական նշանակություն ունի, այլև թյուրաքական պետությունների միասնականության  ընդհանուր համակարգում ունի առանցքային նշանակություն (https://azertag.az/ru/xeber/V_Baku_proshla_konferenciya_na_temu_Bogatstvo_tyurko_islamskogo_naslediya_i_ego_znachenie_pered_aktualnymi_problemami_sovremennosti-2344010)։ Կրոնական առաջնորդների ստորագրած համաձայնագիրը նաև  կրոնական ամենատարբեր ծրագրերի զարգացման ուղիներ է առաջարկում․ ի մասնավորի  գիտական և կրոնական կենտրոնների համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ։ https://www.youtube.com/watch?v=ynWSsZEGFzs ։ Ուշագրավ է, որ համաձայնագրում կա մշակութային արժեքների վերականգնման հարցերում թյուրք գործընկերների հետ պայմանավորվածության մասին մատնանշում, համաձայն որի  հայկական օկուպացիայի ընթացքում վնասված մահմեդական ժառանգության վերականգնման ծրագրերում պետք է ապավինեն միասնական օգնության։ Համաժողովի մասնակիցները այցի ընթացքում ծանոթացել են Շուշիի պատմական վայրերին, ինչպես նաև ընթացող վերականգնման և շինարարական աշխատանքներին։ https://www.youtube.com/watch?v=JFTqp8kEK04։ Հավելենք, որ հյուրերի ներկայությամբ առկա տեսանյութերը նկարահանված են հենց այն վայրերում, որտեղ ոչնչացվել են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի «Քանդակների պուրակի» բոլոր արձանները, ոչնչացվել է Վազգեն Սարգսյանի արձանը և այլ մշակութային արժեքներ։ Մեր արձագանքը։ 2021-2022 թվականներին օկուպացված Շուշիում տեղի ունեցած տարբեր բնույթի համաժողովները, քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու և գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և յդ ամենը օրինականացնելու  նպատակ են հետապնդում։ Այս միտումները ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում և ելույթներում, որտեղ Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով  Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն և բազմաթիվ հուշարձանները: Շուշիում և Արցախի բռնագրավված մնացյալ տարածքներում Ադրբեջանի կողմից վարվող բացահայտ հայատյաց մշակութային քաղաքականության ֆոնին տարաբնույթ կազմակերպությունների, անգամ ադրբեջանական կողմից հնչող կեղծ խաղաղասիրական և հանդուրժողականության կոչերը բացահայտ ծաղր են: Առավել ցավալի է, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները, խոսելով տարածաշրջանային երկխոսության և մշակութային հանդուրժողականության մասին, լռության են մատնում, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Շուշին ենթարկվել է մշակութային ցեղասպանության։ Դրա օրինակները բազմաթիվ են՝ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը, ապա նրա իրական կերպարի խեղաթյուրումը («ուղղափառացումը») (Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները – Monument Watch), Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ավերումը (Ադրբեջանցիները ավերել են Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու զանգակատունը – Monument Watch), Շուշիի օկուպացումից հետո նրա թանգարանների և ցուցանմուշների յուրացումը (Շուշիի երկրաբանական թանգարանի ավերումը – Monument Watch), Շուշիի կերպարվեստի թանգարանի «քանդակների պուրակի» (Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների պուրակի» ավերումը – Monument Watch), Շուշիի պատմական գերեզմանոցի, ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ավերումը (Շուշիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ավերումը – Monument Watch) և այլն։ Հայ մշակույթի կարևորագույն կենտրոն հանդիսացող պատմական Շուշի քաղաքի հռչակումը որպես ադրբեջանական ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները:

Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների ներկայացումը Ստեփանակերտում

Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի կողմից առայսօր փաստագրվել և ապացուցողական հիմքով վեր է հանվել Շուշիում մնացած թանգարանային և մասնավոր հավաքածուներում ընդգրկված գեղարվեստի գործերի 1026 նմուշ: Այս մասին հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների ներկայացման ընթացքում տեղեկացրեց Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի աշխատանքների համակարգող Սերգեյ Շահվերդյանը: «Մեր առաջնահերթ խնդիրներից է բացահայտել բոլոր այն հավաքածուները, որոնք մնացել են բռնազավթված տարածքներում: Բացի պետական թանգարաններից, բռնազավթված տարածքներում կային նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներ: Այսօրվա դրությամբ կարողացել ենք բացահայտել, որ մասնավորապես Շուշիում են մնացել գեղարվեստի գործերի և թանգարանային 13 հավաքածու՝ այդ թվում Կերպարվեստի պետական թանգարանում՝ 658 նմուշ, Շուշի քաղաքի քանդակի միջազգային պուրակում՝ 51, Արվեստի կենտրոնի ցուցասրահում՝ 66, Նարեկացի Արվեստի Միության հավաքածուից՝ 36, Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահում՝ 168 նմուշ, Արտակ Պողոսյանի՝ 20, Դավիթ Ավագիմյանի՝ 37 նմուշ», – մանրամասնեց Շահվերդյանը՝ հավելելով, որ Շուշիում են մնացել նաև բերդաքաղաքի պատմության պետական, Երկրաբանության Արցախյան գորգի (մասնակի), Դրամագիտության թանգարանների, Պատկերասրահի և Վարդան Դուշմանի տուն-թանգարանի հավաքածուները: «Չենք կարող վստահ լինել, որ այս ցանկը վերջնական է, որովհետև հնարավոր է ի հայտ գան անձինք, ովքեր այնտեղ ինչ-որ հավաքածուներ ունեին: Ընթացքում այս ցանկը համալրման ենթակա է», – նշեց բանախոսը: Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի աշխատանքների համակարգողի խոսքով՝ ամենադժվար գործընթացն այդ հավաքածուներում պարունակվող մշակութային արժեքները բացահայտելն է: Շուշիում են մնացել ոչ միայն թանգարանային ու գեղարվեստի հավաքածուները, այլ նաև դրանց ցանկերը: «Բոլոր փաստաթղթերը, որոնք պիտի պահվեին թանգարանում, մնացել են Շուշիում: Ուստի պարտավորված էինք նորից հավաքագրել: Այդ ցուցակներն ունեն նաև ապացուցողական հիմք, այսինքն՝ ցանկում ընդգրկված են լուսանկարներ կամ տեսանյութեր», – ընդգծեց Շահվերդյանը՝ ավելացնելով, որ Շուշիի որոշ թանգարանների գեղարվեստի կորուսյալ հավաքածուների ցուցանմուշների զգալի մասը տրամադրվել էր անհատների կողմից ժամանակավոր ցուցադրության համար:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աֆրիկյան երկրների ազգային հանձնաժողովների 14 գլխավոր քարտուղարներ այցելել են օկուպացված Շուշի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես  մշակութային ժառանգության պահպանության ՄԱԿ-ի կողմից առաջնային մանդատ ունեցող վերազգային կազմակերպություն, իր անդամ պետություն հանդիսացող բոլոր երկրներում ունի ազգային հանձնաժողովներ (Ազգային հանձնաժողովների ամբողջական ցանկին  ծանոթացեք այստեղ https://ich.unesco.org/en/list-of-national-authorities-and-national-commissions-00405)։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ադրբեջանի ազգային հանձնաժողովի հրավերով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աֆրիկյան 14 պետությունների (Կամերունից, Գանայից, Եթովպիայից, Զամբիայից, Մալավիայից, Ռուանդայից, Մոզամբիկից, Քենիայից, Գամբիայից, Զիմբաբվեից, Նիգերիայից, Ուգանդայից, Սիերա Լեոնեից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից)  ազգային հանձնաժողովների ներկայացուցիչներ սեպտեմբերի 24-ին այցելել են Շուշի և Ֆիզուլի քաղաքներ։ Հարկ է հավելել, որ այցելությունը կազմակերպվել է Ադրբեջանի «Զարգացման և դիվանագիտության ինստիտուտի» (ADA University of Azerbaijan) և Ադրբեջանում ՅՈՒՆԵՍԿՕ-յի ազգային հանձնաժողովի կողմից https://m.zerkalo.az/azerbajdzhanskij-gorod-shusha-posetili-gosti-iz-afriki/ : Ծրագիրը մեկնարկվել է 2022 թվի սեպտեմբերի 24-ին և կրում է կրթական-տեղեկատվական բնույթ։ Այն իրականացվել է ադրբեջանական ADA համալսարանի կողմից (ADA Institute’s Training Program), նպատակ ունենալով զարգացնել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Ադրբեջանի և աֆրիկյան երկրների միջև համագործակցային հարաբերությունները, բարձրացնել տարածաշրջանում Ադրբեջանի մասին տեղեկացվածությունը, ինչպես նաև մշակութային արժեքների վերականգնման վերաբերյալ ծրագրերի իրականացումը  «հայկական օկուպացիայից ազատված տարածքներում»: Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած բացման արարողության ժամանակ  ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սեյմուր Ֆաթալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ունի 30 տարվա պատմություն և որ իրենց երկիրն իր անդամակցության ընթացքում կարևոր դեր է խաղացել կազմակերպության սկզբունքների և արժեքների առաջխաղացման գործում։ Զեկույցով հանդես եկավ ինստիտուտի մասնագիտացման ծրագրերի տնօրեն Նարգիզ Իսմայիլովան և նշեց, հոկտեմբերի 8-ին ավարտվող ծրագրի շրջանակներում, մասնակիցներն այցելելու են  Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված ադրբեջանական ճարտարապետության  վայրեր, ինչպես նաև ազատագրված Շուշի որը  գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում և Ֆիզուլի քաղաքներ  https://diaspornews.az/en/the-general-secretaries-of-the-national-commissions-for-unesco-of-14-african-countries-visited-shusha-and-fuzuli: Աֆրիկյան 14 երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների գլխավոր քարտուղարների խումբը նախ այցելել  է Ֆիզուլի և այնտեղ գտնվող «հայկական օկուպացիայի ժամանակ ավերված հուշարձաններ»։ Աֆրիկյան 14 երկրների ներկայացուցիչները նշել են, որ Ֆուզուլիի շրջանի Մերդինլի գյուղի մզկիթը ընդհանուր տպավորություն է ստեղծել օկուպացված տարածքներում մշակութային հուշարձանների դեմ կատարված վանդալիզմի մասին։ Այնուհետև հյուրերն այցելել են  «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիի» մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնց թվում էին` Խուրշիդբանու Նաթավանի, Ուզեյիր Հաջիբեյլիի և Բյուլբուլի կիսանդրիները։ Ծրագրի մասնակիցները «30 տարի ավերված քաղաքի վերականգնումը» գնահատել են որպես պատմական իրադարձություն և Ադրբեջանում իրենց տեսած իրողության մասին լայն քարոզչություն իրականացնելու ցանկություն են հայտնել։ Շուշի քաղաքի պետական ​​արգելոցի վարչության աշխատակիցները հյուրերի ուշադրությունն են հրավիրել առ այն,  որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանի համաձայն՝ 2022 թվականը Ադրբեջանում հայտարարվել է «Շուշա քաղաքի տարի»՝ նշելով քաղաքի 270 ամյակը։ Մեր արձագանքը Շուշի քաղաքը որպես ադրբեջանական ժողովրդի ստեղծագործ քաղաք ներկայացնելը, ինչպես նաև միջազգային հանրության շրջանակներում ապատեղեկատվություն տարածելու փորձը Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող հայատյացության պետական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Նման գործելաոճը  խախտում է հայ հանրույթի և ի մասանավորի` Շուշիի հայ համայնքի մշակույթի իրավունքը, որից բռնի կերպով նա զրկվել է տեղահանման և իր մշակութային ու ստեղծագործ կյանքով ապրելու արգելքի պատճառով։ Մշակութային ժառանգությանն առնչվող իրավունքները կազմում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի անքակտելի մաս (Մշակութային ժառանգությունը հասարակության համար Ֆարոյի  կոնվենցիա, հոդված 1․)  և յուրաքանչյուր ոք` անհատապես կամ հավաքական ձևով, իրավունք ունի օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը, ու նաև պարտավոր է հարգել այլոց մշակութային ժառանգությունը, ինչպես իր սեփականը (Մշակութային ժառանգությունը հասարակության համար Ֆարոյի  կոնվենցիա, հոդված 4)։ Այս կոնտեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչնչացնելով, յուրացնելով մի ողջ հանրույթի մշակութային ժառանգությունը, զրկելով նրան իր սեփական ինքնությանը համարժեք ապրելու ու ստեղծագործելու իրավունքից,  այժմ յուրացման գործողությունը ցանկանում է ամրագրել միջազգայնորեն՝ խախտելով հայ հանրույթի մշակութային ֆունդամնետալ իրավունքները՝ սահմանված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածում։ Պատմական Շուշի քաղաքի, որը նաև հայ մշակույթի կարևորագույն կենտրոն էր, հռչակումը որպես ադրբեջանական հանրույթի ստեղծագործ քաղաք, ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում, պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ օրինականության ճանաչում:

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերվում է ադրբեջանցիների կողմից

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ և ՀՀ վարչապետի, ԱՀ, ՌԴ նախագահների  կողմից ստորագրված համաձայնագրի արդյունքում պատմական ԼՂԻՄ մաս կազմող և Արցախի Հանրապետության մշակութային քաղաք համարվող Շուշին անցավ ադրբեջանական զինված  ուժերի վերահսկողության տակ, որից հետո առաջին «հարվածներից»  մեկն ուղղվեց հենց Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ եկեղեցուն։ Ադրբեջանական կողմը սկսեց «վերականգնել» եկեղեցին՝ իրականում այն նենգափոխելով, բռնյուրացնելով, հայ առաքելական հանրույթի ծիսական ավանդույթները խախտելով, ժառանգության պահպանության միջազգային հիմնական օրենքները ոտնահարելով, այն քանդելով և ավերելով։ Օրեր առաջ, հունիսի 29-ին ֆեյսբուքյան հարթակում տարածված լուսանկարները հավաստում են եկեղեցու ավերման մասին․ քանդված է գմբեթը, վնասված են սուրբ խորանը և սուրբ սեղանը, ջարդուփշուր են արված մոմավառության համար նախատեսված մոմակալները և այլն, իսկ եկեղեցու սրբազան քարերն աղբի տեսքով կույտի են վերածվել: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid034GLxbSc7swhvbLQ6fMc9aYDWzAh7w9dHyXVRYg9GvU9QtVmDgLAtgTgNHa3pvW6Pl&id=100064926077027 ։ Եվ սա արվում է պետականորեն՝ բարձր մակարդակով խթանվող քաղաքականության արդյունքում, համաձայն որի բռնյուրացվում են արցախյան քրիստոնեական կառույցները, այն ինչ հնարավոր է ոչնչացվում է, այն ինչը ոչ` աղվանացվում, ադրբեջանականացվում, իսկ այս դեպքում՝ ռուսականացվում։ Կարող ենք վստահաբար նշել, որ այս վերականգնումներն ու եկեղեցու ներքին հատվածի ավերումներն արգելված են Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի՝ դեկտեմբերի 7-ի որոշմամբ, որով դատարանը հորդորել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները արգելելու կամ կանխելու հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու դրանց վնասումը, ներառյալ, բայց չսահմանափակվելով հոգևոր կառույցներով։ Բացի այդ ԵԽ-ն իր  «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին թիվ 2582 բանաձևով» վերահաստատել էր Հաագայի դատարանի պահանջը և  անդրադառնալով եկեղեցիների վնասմանն ու նենգափոխմանը,  հորդորել էր զերծ մնալ նման դատապարտելի ու մերժելի գործելակերպից։ Կարող եք նաև կարդալ «Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպես Ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու և այնտեղ կազմակերպված անօրինական ծիսակատարության մասին» 2021 թվականի հուլիսի 10-ին www.monumetnwatch.org կայքի ներկայացրած հոդվածը հետևյալ հղմամբ https://monumentwatch.org/hy/alerts/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%ab%d6%81-%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9-%d5%aa%d5%a1%d5%b4-%d5%a5%d5%af%d5%a5/ Մեր արձագանքը  Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու անօրինական վերականգնումները, կառույցի նենգափոխումն ու հռչակումը որպես ռուս ուղղափառ, ակնհայտորեն ոտնահարում է հուշարձանի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում: Կարևոր է ընդգծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց՝ մշակութային ժառանգության պահպանության և կառավարման պատասխանատվությունը վերապահված է այն համայնքին, որը ստեղծել է մշակութային ժառանգությունը: Իսկ մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ): Բացի այդ` 2005 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆարոյում (Պորտուգալիա) ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» կոնվենցիան ևս շեշտում է, որ մշակութային ժառանգության նշանակությունը որոշում է տվյալ համայնքը, և ցանկացած արժեք, որը տվյալ ժողովրդի հավաքական մտքի արտահայտությունն է, պետք է պահպանվի իր բնականության և իսկության սկզբունքներով։ Ժառանգության պահպանությունն իր պատմական բոլոր դրսևորումներով և ժամանակագրությամբ արմատավորված է ժառանգությանը վերաբերող արժեքներում: Այդ մշակութային արժեքներն ընկալելու մեր ունակությունը կախված է դրանց վերաբերյալ տեղեկատվական աղբյուրների արժանահավատության կամ վստահելի լինելու աստիճանից, որոնք ստեղծում են անհրաժեշտ հիմք իսկության բոլոր կողմերի սահմանման համար, որոնք պետք է թույլ տան հասկանալու մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը (Իսկության մասին Նարայի փաստաթուղթ, 1994թ․ Ճապոնիա): Իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն ունի մշակութային ժառանգության, պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում: Հուշարձանները պետք է քննության առնվեն և գնահատվեն դրանց պատկանելության մշակութային համատեքստի հիման վրա: Այդ իսկ պատճառով մեծ կարևորություն և հրատապություն է ձեռք բերում ժառանգության արժեքների առանձնահատկությունների ճանաչումը յուրաքանչյուր առանձին մշակույթի (արցախահայության մշակույթի) համատեքստում, ինչպես նաև դրանց վերաբերող տեղեկատվական աղբյուրների արժանահավատությունը և ճշմարտացիությունը: Իսկության հատկանիշները կարող են ընդգրկել ձևը և նախագծումը, նյութերը և նյութակազմը, օգտագործումը և գործառույթը, ավանդույթները, գտնվելու վայրը և կատարողական եղանակը, ոգին և զգացմունքները, ինչպես նաև արտաքին և ներքին այլ գործոնները: Հարկ է նշել նաև, որ համաձայն  Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիային կից երկրորդ արձանագրության (1999) 9-րդ հոդվածի գ ենթակետի՝ «Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում», արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխում, այդ թվում` օգտագործման ձևի և գործառույթի որևէ փոփոխություն:

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի թիրախներից մեկն էլ Արցախի մշակութային ժառանգությունն էր: Ասվածի վառ օրինակը նույն թվականի հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին հասցված երկու ռմբահարումներն էին, ինչի հետևանքով զգալիորեն վնասվեց տաճարի հարավային թևը՝ առաջացնելով փլուզումներ: Իսկ քաղաքի օկուպացիայից հետո տաճարի պատերին ադրբեջանցի զինվորականներն արել էին բազմաթիվ գրություններ: Ադրբեջանական կողմը պատերազմի ավարտից անմիջապես հետո հայտարարեց, որ ապահովելու է Ղարաբաղում գտնվող քրիստոնեական եկեղեցիների պահպանությունը և վերականգնումը (https://www.youtube.com/watch?v=cQBEMoo2kBk)։ Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենան այս հարցում որպես առաջնային թիրախ ընտրեց հենց Շուշի քաղաքի՝ իր իսկ կողմից ավերված, վնասված կառույցները՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիները: Վերջինս պայթեցվել էր քաղաքի գրավումից հետո, ինչի մասին վկայում են հենց ադրբեջանցի զինվորականների կողմից արված լուսանկարները և տեսանյութերը: Պաշտոնական Ադրբեջանը հայտարարեց, որ վերականգնվելու են քաղաքի պատմական թաղամասերը, Շուշիի մզկիթներն ու եկեղեցիները: Հատկապես վերջինների վերականգնումը ներկայացնելով իր բոլոր լրատվականներով որպես կրոնական, ազգային համերաշխության ցուցիչ: Ուշագրավ է, որ Շուշի ժամանող գրեթե բոլոր պատվիրակություններին, կազմակերպության ներկայացուցիչներին ցուցադրում էին հատկապես Ղազանչեցոցի «վերականգնումը», որին պետք է վերադարձնեին «իր նախնական տեսքը», որն, ըստ ադրբեջանցիների, բնականաբար, հայկական չէր (https://www.youtube.com/watch?v=iHiIZjQh2E4): Ադրբեջանական մեդիահարթակը Ղազանչեցոց տաճարը ներկայացնում է մերթ որպես ուղղափառ, մերթ որպես ուդիական, որը «հայերը քաղաքի օկուպացիայից հետո հայացրել են՝ վերափոխելով գմբեթը»: Շուրջ մեկ տարուց ավել հետևելով բազմաթիվ տեսանյութերում և լուսանկարներում ներկայացված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վերականգնումը, կարող ենք փաստել, որ տաճարի ներսում և շուրջը ընդամենը որոշ «բարեկարգման» աշխատանքներ են կատարվել 2021 թվականի հունվարի սկզբին՝ Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ այցին ընդառաջ: Դա երևում է Մեհրիբան Ալիևայի Instagram-յան էջի դիտարկումից (https://www.instagram.com/p/CKEMxVcAOl2/?fbclid=IwAR3smF12U9Nccfv5Tq3cIQ6T_kRQkkqbeJsZx2dpTtfeUPM80Upp_rK95Os): Ադրբեջանական կողմը մաքրել է իր իսկ կրկնակի ռմբահարման հետևանքով տաճարի ներսում կուտակված քարերը, փլվածքները, տաճարի շուրջը կանգնեցվել են տախտակամածեր, վերացվել է եկեղեցու վեղարը, դրանով աղճատելով տաճարի տեսքը, մաքրվել են ներկերով արված գրությունները: Բոլոր տեսանյութերում երևում է, որ այս աշխատանքներից բացի այլ տեսանելի փոփոխություններ չեն արվել: Կարելի է տեսնել, որ կանաչ գույնի պաշտպանիչ պաստառները քայքայված են, իսկ հարավային խաչաթևի ռմբահարման հետևանքով ձևավորված փլված թաղը չի վերականգնվել, անգամ չի ծածկվել, տանիքի մյուս հատվածները ևս վթարային վիճակում են (նկ. 1): Կարող ենք փաստել նաև, որ ավերվել է տաճարի բակի շրջապարիսպը, դարպասները, տեղահանված են և ոչնչացված բակում տեղադրված խաչքարերը: 2022 թվականի մայիսի 22-ին Armenian Military Portal թելեգրամյան ալիքի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, որ տանիքի որոշ հատվածներում ձևավորվել է բավական խիտ խոտածածկ, վնասները և փլուզումները վերացված չեն (նկ. 2), իսկ տաճարի ամբողջ շրջակայքը անխնա, բարձիթողի վիճակում է գտնվում (https://t.me/military_arm/13434?single&fbclid=IwAR0IYpXzM09vjsMasjj_Gwy1kqtpfwkYq4cxPJ5Dp4yK6N35xfiXlzIDGMU):

Շուշիում կազմակերպված համաժողովի մասին

2022 թվականի մայիսի 19-20-ին Ադրբեջանի կողմից բռնագրավված Շուշի քաղաքում Ադրբեջանի մշակույթի և բնապահպանության նախարարությունները համատեղ կազմակերպել էին համաժողով, որի առանցքային թեման «Ղարաբաղի շրջանի» մշակութային կերպարի վերականգնումն էր և մշակույթի դերը խաղաղության երկխոսության գործում: Զեկուցումների և քննարկումների ժամանակ առաջ քաշված թեմաները վերաբերում էին «հայկական բռնագրավումից և Ղարաբաղի ազատագրումից հետո» երկրամասում իրականացվելիք վերականգնման աշխատանքներին: Համաժողովին մասնակցում էին կրթության, գիտության, մշակույթի հարցերով իսլամական կազմակերպության (ԻՍԵՍԿՕ) նախագահ Սալիմ բին Մուհամմադ ալ-Մալիքը, թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը, Մալթայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի քարտուղար Ռայմոդ Բոնդին, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի (ալյանս) գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը, թյուրքական մշակույթի և ժառանգության միջազգային հիմնադրամի տնօրեն Գյունայ Էֆենդիեվան և այլոք: ԻՍԵՍԿՕ-ի ղեկավարը կարևորեց երկխոսության դերը տարածաշրջանը վերականգնելու գործում, իսկ թյուրքական խորհրդի քարտուղարը կարևորեց Շուշիի դերը թյուրքական աշխարհի համար: Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը իր ելույթում առանձնապես կարևորեց Շուշիի պատմական միջուկում կատարված աշխատանքները, որոնք իրականացվում են Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի կողմից: Ռիզվան Հուսեյնովը իր հարցազրույցում շեշտեց, որ Շուշիում վերականգնվում են թե’ մահմեդական և թե’ քրիստոնեական հուշարձանները ևադրբեջանական կողմը հայտ է ներկայացրել Շուշին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական ժառանգության ցանկում ընդգրկելու համար և այս հարցում առանձնակի ճշգրիտ կերպով պետք է իրականացվի Շուշիի վերաբնակեցումը 25 հազար ադրբեջանցիներով, որպեսզի չտուժի քաղաքի պատմական միջուկը (https://azertag.az/ru/xeber/Mezhdunarodnaya_konferenciya_v_SHushe_zavershila_svoyu_rabotu-2143898 https://www.youtube.com/watch?v=IC6Zlgsy9SY  https://www.youtube.com/watch?v=cCeFp9T3ob8): Մեր արձագանքը 2021-2022 թվականներին օկուպացված Շուշիում տեղի ունեցած տարբեր բնույթի համաժողովները քաղաքի պատմական, մշակութային կերպարը յուրացնելու և այլափոխելու գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և դա օրինականացնելու  նպատակ ունեն։ Այս միտումները ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում և ելույթներում, որտեղ Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով  Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն և բազմաթիվ հուշարձանները: Շուշիում և Արցախի բռնագրավված մնացյալ տարածքներում Ադրբեջանի կողմից վարվող բացահայտ հայատյաց մշակութային քաղաքականության ֆոնին տարաբնույթ կազմակերպությունների, անգամ ադրբեջանական կողմից հնչող կեղծ խաղաղասիրական և հանդուրժողականության կոչերը բացահայտ ծաղր են: Առավել ցավալի է, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները, խոսելով տարածաշրջանային երկխոսության և մշակութային հանդուրժողականության մասին, լռում են նույն Շուշիի հայկական, պատմական կերպարի ոչնչացման, 2020 թվականի պատերազմի ժամանակ երկու անգամ ռմբահարված Ղազանչեցոց տաճարի և հարյուրավոր այլ նմանատիպ դեպքերի մասին, որոնք մշակութային ցեղասպանության  օրինակներ են: Հայ մշակույթի կարևորագույն կենտրոն հանդիսացող պատմական Շուշի քաղաքի հռչակումը որպես ադրբեջանական ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները:

Շուշիի Կանաչ ժամին կից հովվատունը վերածվել է սրճարանի

2022 թվականի հունվարի 16-ին Талышский вестник տելեգրամյան ալիքը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ պատմական հայկական Շուշիի Կանաչ ժամ եկեղեցուն կից կառույցը՝ հովվատունը, վերածվել է  «Գաղտնիք» անունով սրճարանի։ Շուշիի ազատագրումից ի վեր հովվատունը կառուցվել է որպես հայ քրիստոնյա հանրույթին սպասարկող եկեղեցու ծիսական գործառույթի անհրաժեշտ բաղադրիչ և ծառայել է որպես  հոգևորականների  ժողովատեղի և գրատուն։ Տեսանյութից պարզ է դառնում, որ երբեմնի հոգևոր-մշակութային նպատակներով ծառայող կառույցում ադրբեջանական երաժշտություն է հնչում, դրվել են ճաշասեղաններ, ամենուր կախված է ադրբեջանական դրոշը, պատմական կառույցի ներքին հարդարումը լիովին փոփոխված է, իսկ պատմական հետքը ոչնչացված https://t.me/Talish_vestnik/20973։ Մինչև 2020 թվականի ադրբեջանական օկուպացիան Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին գործող հոգևոր կառույց էր և, բնականաբար, այն սպասարկող կառույցի վերափոխումը սրճարանի, Արցախի հայկական ինքնությունը մերժելու և  մշակութային բռնայուրացման ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորումն է։ Մեր արձագանքը Շուշիի Կանաչ ժամի հավվատունը վերածելով սրճարանի Ադրբեջանը խախտում է մշակութային ժառանգության պատմականությունը, ամբողջականությունը, զրկում ժառանգությանն իր իսկությանը համարժեք գործառույթով սերունդներին անխաթար փոխանցվելու հնարավորությունից, որը դեմ է ժառանգության պահպանության միջազգայնորեն ընդունված  մի շարք սկզբունքներին, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Բացի դա, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  ըստ  լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:  Խաթարելով ժառանգության իրական ավանդույթը Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։  Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման գործողությունը խախտում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիա»-ի դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները անկախ դրանց ծագումից ու գործառույթից։